ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղ. վերքերը ամոքելու ժամանակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ritmeurasia.org-ը գրում է, որ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, շատերի համար անսպասելիորեն, դադարեցվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությամբ, հակամարտության գոտի են ուղարկվել ռուս խաղաղապահներ: Միևնույն ժամանակ, հայ բնակչության արտահոսք է սկսվել սույն պայմանագրով Ադրբեջանին զիջած շրջաններից, որին զուգահեռ այնտեղից մեկ անգամ արդեն հեռացած Ադրբեջանի քաղաքացիներ են տեղափոխվում «ազատագրված» տարածքներ: Հայ փախստականների արտահոսքի և տեղի ադրբեջանական բնակչության մի մասի  նախկինում լքված վայրեր վերադառնալու գործընթացն ուղեկցվում է երկկողմ անցանկալի և անընդունելի իրադարձություններով: Հայ բնակչությունը թողնելով  գյուղերը` այրում է տներն ու այն ունեցվածքը, որը չեն կարող տանել իրենց հետ: Այն տարածքներում, որոնք գրավել են ադրբեջանցիները ոչնչացվում կամ պղծում են գրություններով հայկական սրբավայրերը, գերեզմանաքարերն ու տաճարները: Կան փոխադարձ մեղադրանքներ:

Պատերազմն ավարտվել է, բայց կործանարար գործընթացները դեռ շարունակվում են`  դանդաղորեն տեղը զիջելով վերականգնման ժամանակահատվածին: Իսկ ե՞րբ կսկսվեն ամոքվել պատերազմով հասցված վերքերը: Ադրբեջանցի փորձագետ Իլգար Վելիզադեն կարծում է, որ չնայած համաձայնագրի ստորագրմանը, դրա դրույթների մանրամասները դեռ բացակայում են, և բոլոր մանրամասները պարզելու և սահմանելու համար կպահանջվի առնվազն մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիսներ: Փորձագետի խոսքով սկսվել է հայ բնակչության տարածաշրջան վերադարձի գործընթացը, և այս իրավիճակում հրատապ է դառնում երկու ժողովուրդների համատեղ ապրելու հարցը: Ըստ հայ փորձագետ Հայկ Խալաթյանի` «պատերազմի ընթացքում ավելի քան 90 հազար մարդ է լքել Լեռնային Ղարաբաղը: Հայաստանի իշխանությունները նրանց կոչ են անում ամեն կերպ վերադառնալ` խոստանալով օգնություն: Բայց հավանաբար շատերը չեն վերադառնալու, քանի որ նրանք պարզապես այնտեղ տներ չունեն, և մարդիկ կշարունակեն վախենալ իրենց կյանքի համար:

Փաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների զգալի մասը փախստականներ են Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից: Այդ մարդիկ մեկ անգամ արդեն կորցրել էին ամեն ինչ, եկել են Ղարաբաղ, բնակություն հաստատել, կարգավորել իրենց կյանքը, և այժմ ստիպված են հրաժարվել ամեն ինչից և նորից հեռանալ: Ուստի կարծում եմ, որ շատերը կփորձեն մնալ Հայաստանում, իսկ երբ սահմանները բացվեն՝  կփորձեն հաստատվել ԵՄ այլ երկրներում»: Փորձագետների կարծիքով, Լեռնային Ղարաբաղում ներկայումս զինված հակամարտության արդյունքում տարածաշրջանում ստեղծվել է նոր իրողություն, որտեղ երկու հիմնական խաղացողներ՝ Ռուսաստանը և Թուրքիան, հստակեցնում և ամրապնդում են իրենց դիրքերը: Հետևաբար, վերլուծաբաններն ակնկալում են, որ առնվազն առաջիկա 5 տարիներին տարածաշրջանում վարվող քաղաքականությունը որոշվելու է Ռուսաստանի և Թուրքիայի, ինչպես նաև մասամբ Իրանի միջև մրցակցությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular