ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական ուժերը հույս ունեին վարել խրամատային մարտեր ամբողջ ձմռանը. չեխական մամուլ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

topwar.ru-ն գրում է, որ հայերը Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտությունը համարում են աղետ: Նրանք ստիպված են համակերպվել Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասի կորստի հետ:

Այդ կարծիքն է հայտնել չեխ լուսանկարիչ Ստանիսլավ Կրուպարժը Aktuálně.cz չեխական հրատարակությանը տված իր հարցազրույցում:

Նա վերջերս է վերադարձել Լեռնային Ղարաբաղից, որտեղ դիտում էր, թե ինչպես են էթնիկ հայերը լքում զինադադարի մասին համաձայնագրին համապատասխան Ադրբեջանին փոխանցված տարածքները: Ըստ Կրուպարժի, եթե արդյունքը համեմատենք 90-ականների կեսերի պատերազմի արդյունքի, ապա ներկայիս արդյունքը կարելի է անվանել լրիվ հակառակ: Այն ժամանակ հաղթողը Հայաստանն էր, որը, բացի Լեռնային Ղարաբաղից, ստացել էր նաև այն շրջապատող ադրբեջանական տարածքները:

Հայերն այս անգամ ևս պատրաստվում էին նմանատիպ պատերազմի, բայց այս անգամ Ադրբեջանը հսկայական գերազանցություն ուներ: Հայաստանի համար աղետն այն է, որ նրանք չէին սպասում նման արդյունքի և ցնցված են նման արագ պարտությունից: Հայկական զորքերը հույս ունեին ամբողջ ձմեռ խրամատային պատերազմ վարել, բայց դա այլ կերպ ստացվեց:

Չեխ լուսանկարչի խոսքով այդտեղ զարմանալու բան չկա: Նա վաղուց էր ենթադրում, որ Հայաստանի կողմից տարածքների կորուստը միայն ժամանակի հարց է: Ի վերջո, Ադրբեջանն ունի երեք անգամ ավելի շատ բնակչություն, իսկ նրա բյուջեն հինգ անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեին: Բացի այդ, ցանկացած պահի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենահզոր բանակը` թուրքականը, պատրաստ է եղել օգնության հասնել Բաքվին:

Չեխական մամուլում այն կարծիքին են, որ Հայաստանը ներկայումս հայտնվել է ծուղակում, որից դուրս գալու համար երկար տարիներ կպահանջվեն:

Նյութը հրապարակման պաստրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular