ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրամը դրամա է ապրում

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչպես և սպասելի էր, հետպատերազմյան Հայաստանում կտրուկ ակտիվացավ տնտեսական ճգնաժամը, որն արտացոլվում է դրամ-դոլար հարաբերակցությամբ։ Այսօր փաստացի ունենք մի իրավիճակ, երբ չնայած դրամի լողացող կուրսին, այն կոնկրետ դինամիկայով աճում է։ Ներկա դրությամբ` դոլարի վաճառքի գինը կազմում է 516-518 դրամ, ինչը մոտ 60-70 դրամով ավելի է, քան վերջին մի քանի տարիներին գոյություն ունեցող փոխարժեքը։ Ասել է, թե դոլարի փոխարժեքի աճն ուղղակիորեն ազդելու է ՀՀ ներքին շուկայի ապրանքների գնի կտրուկ աճին, քանի որ ՀՀ ներկրվող ապրանքների հիմնական մասը գնվում է դոլարով, իսկ դրամի անկումը չի կարող չանդրադառալ սպառողական գների վրա։ Բոլոր կանխատեսումներով՝ առաջիկայում լուրջ ֆինանսա-տնտեսական ճգնաժամ է սպասվում, քանի որ երկրում փողի պակաս կա, ըստ էության, չկա նորմալ ամբողջական ցիկլով աշխատող տնտեսական համակարգ և ամեն ինչ մի տեսակ իներցիոն ընթացքի մեջ է, և առաջին իսկ հավանականության դեպքում տնտեսական կոլափսն անխուսափելի է դառնալու։

Փաստացի, երկրի ներսում դոլարը պակասել է, և սա առաջացնելու է իր բաժին խուճապը` հատկապես առևտրականների շրջանում։ Սա կապված է այն հանգամանքով, որ իշխանությունների շրջանում բոլորը փորձում են դոլար գնել՝ առաջին հնարավորության դեմքում ՀՀ-ից փախչելու նպատակով։ Բոլոր կանխատեսումներով դոլարի փոխարժեքը մինչև տարեվերջ հատելու է 600-ի սահմանը, դրանից բացի Փաշինյանի իշխանության օրերը նույնպես հաշված են, իսկ նրա թիմի ապագան` մշուշոտ, ուստի փախուստը լավագույն տարբերակն է։ Այս ամենի հետ մեկտեղ, հատկանշականն այն է, որ հանրությունը գրեթե զրոյական վերաբերմունք ունի այս ամենին։ Եթե մի քանի տարի առաջ անընդհատ անհանգսիտ ու խուճապային տրամադրություններ էին ստեղծվում, հիմա ամենուր քար անտարբերություն է, սակայն, ինչպես ոլորտի մասնագետներն են նշում՝ նման կերպ շարունակվել չի կարող, և առաջիկայում ՀՀ-ին սպասվում է լուրջ հումանիտար ճգնաժամ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular