ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին երկուսուկես տարիները եղել են բացթողումների տարիներ. Սուրեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի հրադադարի համաձայնագիրը ստորագրելուց անմիջապես հետո, ակնհայտ դարձավ, որ թե՛ Հայաստանը, և թե՛ Արցախը կանգնել են բոլորովին այլ իրողությունների առջև: Ուստի, պետք է որակապես նոր արտաքին ու ներքին քաղաքականություն վարել` առաջին պլան մղելով անվտանգության հետ կապված խնդիները:

Միջազգային և տարածաշրջանային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս Հայաստանը գտնվում է հետցնցումային իրավիճակում, որը հաղթահարելը բավականին բարդ կարող է լինել: Դրան գումարած դժվարությունների երկրորդ փուլը հաղթահարելը նույնքան բարդ է լինելու Հայաստանի համար, ինչպես պատերազմյան և հետպատերազմյան իրավիճակների դեպքում է:

«Այնպես որ անելիքներ կան, և ամենևին էլ այնպես չէ, որ ամեն ինչ ավարտվել է: Ամենակարևորը՝ հարկավոր է մեր երկրում լուրջ փոփոխություններ իրականացնել բոլոր ուղղություններով: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականոսւթյանը, ապա նախ պետք է ամենակարևոր հարցը պարզել՝ թե ով ենք մենք և ումից ինչ ենք ուզում: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այն պետք է լինի պրագմատիկ, ոչ թե խարսխված լինի զգայականի վրա: Եկել է գլոբալ փոփոխությունների ժամանակը՝ սկսած տնտեսական մոդելից մինչև արտաքին քաղաքականություն: Ամփոփելով հետհեղափոխական շրջանը՝ կարող ենք արձանագրել, որ վերջին երկուսուկես տարիները եղել են բացթողումների տարիներ, որի ընթացքում մենք չկարողացանք որևէ հստակ քայլ կատարել թե՛ ներքին, և թե՛ արտաքին հարաբերություններում»,- ասաց Ս. Սարգսյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular