ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի տեսանկյունից բավական շատ ռիսկեր են ի հայտ եկել. Ջոնի Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրացագետ Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ` շատ կարևոր է արձանագրել, որ այս պատերազմով ամեն ինչ չէ, որ ավարտվել է: Առաջիկայում Հայաստանը կարող է ավելի բարդ իրավիճակների առջև կանգնել, հաշվի առնելով մի կողմից ներքաղաքական խնդիրները, մյուս կողմից սպասվող տարածաշրջանային մարտահրավերները: Խոսելով ներկայումս Վրաստանում տեղի ունեող գործընթացների և դրանով պայմանավորված սպասվելիք տարածաշրջանային հնարավոր զարգացումների մասին՝ 1or.am-ի հետ զրույցում նա նշեց, որ օրերս հարևան երկրում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքների համաձայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պառլամենտում 90 մանդատ ստացավ, որի արդյունքում ստացել է նաև նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն:

«Սա նշանակում է, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը թեև կշարունակվի, բայց հաշվի կառնվեն նաև տարածաշրջանային նոր իրողությունները, քանի որ ներկայումս Վրաստանի տեսանկյունից բավական շատ ռիսկեր են ի հայտ եկել: Ռուսաստանի ուժեղացումը տարածաշրջանում նրանց համար մի կողմից որպես սպառնալիք է դիտվում, մյուս կողմից՝ պաշտոնական Թբիլիսին վերջին տասը տարիների ընթացքում իրեն դիրքավորել էր որպես տարածաշրջանային փոխադրման ուղիների խաչմերուկ, բայց եթե իրականություն դառնա Ադրբեջան-Թուրքիա կապը Նախիջևանի միջոցով, ապա Վրաստանի համար նոր լուրջ խնդիրներ ի հայտ կգան»,- ասաց Ջ. Մելիքյանը:

Փորձագետի կարծիքով սա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ նոր որակի հարաբերությունների ձևավորման և, միևնույն ժամանակ, փորձելով պահպանել բոլոր կարմիր գծերը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular