ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական դրության վերացումը կախված է ԶՈՒ-երի տված ազդակներից. պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմական դրությունը կոնկրետ խնդիրներ լուծելու համար է, և այդ կոնկրետ խնդիրներից տեղյակ են Զինված ուժերը։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Ռազմական դրության վերացնելու կամ չվերացնելու հարցն էլ կախված է ռազմաճակատի դրությունից։ Այդ հարցի պատասխանը ԶՈւ-երը պետք է տան։ Եթե ԶՈւ-երը գտնեն, որ այլևս ռազմական դրություն պահելու կարիք չկա, ուրեմն չկա»,-  ասաց նա՝ ավելացնելով, որ «Իմ քայլի» այսօրվա փակ նիստում քննարկվել է ռազմական դրության վերաբերյալ հարցը ու եզրակացվել է, որ պետք է հասկանալ՝ ռազմաճակատում դրությունը։

Նոյեմբերի 26-ին ընդդիմության նախաձեռնությամբ տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով։ Լրագրողը հետաքրքվեց՝ արդյոք «Իմ քայլը» խմբակցությունը կմասնակցի նիստին, պատգամավորն ասաց, որ դա կախված է բանակի տված ազդակներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular