ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած անհետ կորած զինվորների ծնողները գոհ չեն մնացել հանդիպումից. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել անհետ կորած զինծառայողների հարազատների և Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպումից:

Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա գտնված ծնողներն այնքան էլ գոհ չեն մնացել վարչապետի հետ հանդիպումից, քանի որ հստակ պատասխաններ չեն ստացել: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ ծնողների շատ հարցերի պարագայում հնչել են ոչ հասցեական պատասխաններ, և վարչապետը խոսել է նաև այլ թեմաներից, փորձել բացատրել, թե ինչու այդպես ստացվեց:

Իսկ երբ ծնողները հարցրել են, թե ինչու չեն կարողանում գտնել անհետացած զինվորներին կամ նրանց մարմինները, Փաշինյաևը մանրամասնել է, թե այդ տարածքները, որ­տեղ պետք է որոնողական աշխատանքներ կատարվեն, գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, և այնտեղ կարող են որոնողական աշ­խատանքներ իրականացնել միայն նրանց թույլտվության առկայության պարագայում: Եվ Փաշիևյանը նաև անկեղծացել է, թե պետք է դիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այդ աշխատանքները կազմակերպելու ու ռուսական կողմի միջնորդությամբ դրան հասնելու համար:

Հանդիպումը, սակայն, միայն Փաշինյանի մասնակցությամբ տեղի չի ունեցել, և նոյեմբերի 23-ին անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպել են նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, լսել նրան, սակայն կրկին դժգոհ մնացել: Երեկ էլ ծնողների մեկ այլ խումբ է հանդիպել ՀՀ վարչապետին, և վերջինս արդեն հայտարա­րել է, թե որոնողական աշխատանքները մեկնարկել են»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular