ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական լրատվամիջոցները հերթական անգամ կուլ տվեցին ադրբեջանական խայծը. տեսանյութ

ՎԻԴԵՈ

Այսօր մի շարք լրատվամիջոցներ տարածել են «Հայկական Ժամանակ» թերթի հրապարակված «Ամոթ է» խոսուն վերնագրով նյութն այն մասին, թե բանանը Ադրբեջանում 850-ից նվազել է 420 դրամ՝ 2.5-3 մանաթից հասնելով 1.2-1.5-ի, այնինչ Հայաստանում այն շարունակում է մնալ թանկ, իսկ ոլորտը՝ մենաշնորհային:

Թե որքանով է արժանահավատ այս տեղեկությունը, կփորձենք պարզաբանել, այսպես ասած, «չոր թվերի» լեզվով: Մասնավորապես, 1 կգ բանանի գինը հոկտեմբերին Ադրբեջանում կազմել է 1.61 դոլար` 762 դրամ, իսկ Վրաստանում՝ 1.50 դոլար` 712 դրամ:
Ընդ որում՝ նշեմ, որ Ադրբեջանում բանանի գինը ոչ վաղ անցյալում միջինը կազմել է 3.5-4 դոլար:

Կարևորելով սպառողների առաջ մեր ընկերության պատասխանատվությունը՝ տեղեկացնում եմ, որ Ադրբեջանում բանանը ոչ թե 1.2-1.5 մանաթ է, այլ 1.2-1.5 ԱՄՆ դոլար: Կարծում ենք` ոչ մի ԱՄՈԹ բան չկար, որպեսզի լրագրողը զանգահարեր մեր ընկերություն և ճշտեր իրեն հետաքրքրող տվյալները, այլ ոչ թե հոդված գրելուց օգտվեր միայն մեկ աղբյուրից, առավել ևս՝ ադրբեջանական:

Իսկ թե ինչ նպատակ է հետապնդում թերթը, դոլարը մանաթ դարձնելով, հասարակության շրջանում անտեղի կրքեր բորբոքելով, թողնում եմ ընթերցողների դատին: Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում բանանի գները կարելի է ճշտել առցանց, օրինակ՝ համացանցում որոնելով food prices:շ

Հայկական շուկայում բանանի գնի առումով, չգիտես ինչու, հաշվի չեն առնվում պարզ իրողություններ, որոնց արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալ: Մասնավորապես, ներմուծված ապրանքի վերջնական գնի վրա, բացի լոգիստիկ և մաքսազերծման գործոններից, ազդեցություն ունեն նաև տեխնիկական, թղթաբանական և վարչարարական տարբեր տիպի հարցեր:

Եվ նույնիսկ այս պարագայում Հայաստանում բանանի գինը տարածաշրջանի երկրների, այդ թվում` Ադրբեջանի համեմատ միանգամայն մրցունակ է։ Օրինակ՝ բանանը Վրաստանում արժե այնքան, որքան Հայաստանում։

Հայաստանում և հարևան երկրներում բանանի ներմուծման առանձնահատկությունների, «Քեթրին Գրուպի» մենաշնորհային դիրքի և հասարակությանը հուզող այլ խնդիրների վերաբերյալ օրեր առաջ տվել եմ հարցազրույց, որին կարող եք ծանոթանալ այստեղ`

Հարգելի ԶԼՄ-ներին կոչ եմ անում այսուհետ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ դիմել մեր ընկերություն, որտեղ միշտ կստանաք Ձեզ հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները:
Հարգանքով, «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular