Պատմության այս օրը (նոյեմբերի 25)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ
Կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օր, Սուրինամ՝ Անկախության օր Նիդերլանդներից, Բոսնիա և Հերցեգովինա՝ Ազգային օր, Թուրքմենստան՝ Բերքի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1818 – ծնվել է բառարանագիր Հովհաննես Հյունքյարպեյենտյանը։
1889 - վախճանվել է բանաստեղծուհի և թարգմանչուհի Աննա Աբամելիք-Լազարևան։
1895 - ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Անաստաս Միկոյանը։
1900 – ծնվել է նկարիչ Ռուբեն Շահվերդյանը։
1913 – ծնվել է խորհրդահայ պետական գործիչ Անտոն Քոչինյանը։
1919 – ծնվել է դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանը:
1943 - տեղի է ունեցել Հայկական ԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի առաջին նիստը Իոսիֆ Օրբելու, Ստեփան Մալխասյանցի, Վիկտոր Համբարձումյանի և այլ գիտնականների մասնակցությամբ, որով իսկ հիմնվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։
1945 – Երևանում տեղի է ունեցել Հաղթանակի կամրջի պաշտոնական բացումը:
1956 – ծնվել է գործարար, բարերար, Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր նախագահ, Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
1957 – ծնվել է Հայաստանի ազգային հերոսՄոնթե Մելքոնյանը՝ Ավոն։
1974 – վախճանվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Արշալույս Սարոյանը։
1985 - վախճանվել է գրող, գյուտարար և նկարիչ Մկրտիչ Հաճյանը։
2002 - Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումը 2003-ի նախագահական ընտրություններում՝ քաղաքացիական նախաձեռնությամբ:
2005 - ընդունվել է Հայաստանի Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը։
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական դուդուկը ճանաչել է «մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց»:
2006 - «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսում կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հավաքել է 13,7 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղում վերականգնողական տարբեր ծրագրեր իրականացնելու համար:
2008 - տղամարդկանց Հայաստանի շախմատի հավաքականը հաղթանակ է տարել Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում` պաշտպանելով երկու տարի առաջ նվաճած օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։
2010 - Երևանի կենտրոնական Մաշտոց եւ Կորյուն փողոցների հատման անկյունում խոշոր հրդեհ է բռնկվել, զոհեր կամ վիրավորներ չեն եղել, բայց վառված 14 տների բնակիչները ողջ գիշեր մնացել են փողոցում:
2011- ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում խոսել է իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցելու նպատակահարմարության և բուրժուադեմոկրատական հեղափոխություն անց կացնելու մասին։
2015 - Երևանում վնասազերծվել է խոշոր հանցախումբ, որը ղեկավարել է Արթուր Վարդանյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք նպատակ են ունեցել Հայաստանի տարածքում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել:
2016 - «Իմ Արցախը» խորագրի ներքո անցած «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2016»-ի ժամանակ հանգանակվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1177 – տեղի է ունեցել Մոնժիզարեի ճակատամարտը Սալահ ադ Դինի զորքերի և Երուսաղեմի թագավորության միջև, որը Խաչակրաց արշավանքների նշանավոր մարտերից մեկն է:
1562 – ծնվել է իսպանացի անվանի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր Լոպե դե Վեգան:
1666 — ծնվել է իտալացի կսմիթային երաժշտական գործիքներ ստեղծող վարպետ Ջուզեպե Ջովանի Բատիստա Գվարներին։
1667 — Շամախում (ներկայիս Ադրբեջանի տարածք) տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է 80 հազար մարդ։
1712 — ծնվել է ֆրանսիացի աբբատ Շառլ-Միշել դե Լ՝Պենը, որը հանդիսանում է սուրդոդաստիրակչության հիմնադիրներից մեկը։
1735 —Ռուսաստանում ձուլվել է Ցար-զանգը։
1783 — ԱՄՆ-ի անկախության համար մղված պատերազմից հետո վերջին բրիտանական զինվորներն են լքել Նյու-Յորքը։
1785 — վախճանվել է անգլիացի բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ Ռիչարդ Գլովերը։
1810 – ծնվել է ռուս վիրաբույժ և հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովը։
1867 – շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը արտոնագրել է դինամիտի գյուտը:
1884 – վախճանվել է գերմանացի քիմիկոս Ադոլֆ Վիլհելմ Հերման Կոլբեն։
1887 – ծնվել է ռուս և խորհրդային բուսաբան Նիկոլայ Վավիլովը։
1936 — Գերմանիան և Ճապոնիան կնքել են Հակակոմինտերնային համաձայնագիրը։
1956 - վախճանվել է ուկրաինացի գրող և ռեժիսոր Ալեքսանդր Դովժենկոն։
1959 – վախճանվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժերար Ֆիլիպը:
2001 — վախճանվել է պակիստանցի հոգևոր առաջնորդ Ռիազ Ահմեդ Գոար Շախին, որը հանդիսանում է «Անդժուման Սարֆերոշան-է-Իսլամ» կրոնական շարժման հիմնադիրը։
2011 - վախճանվել է խորհրդային գերծանր քաշային ծանրորդ, երկակի օլիմպիական և ութակի աշխարհի չեմպիոն Վասիլի Ալեքսեևը։
2016 — վախճանվել է կուբացի հեղափոխական, քաղաքական և պետական գործիչ Ֆիդել Կաստրոն։
Նյութը հրապարակման պաստրաստեց Կամո Խաչիկյանը