ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելն է դարձել Ղարաբաղի պատերազմի գլխավոր բենեֆիցիարը՝ օգտատերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

novorosinform.org-ը գրում է, որ WarGonzo տելեգրամ-ալիքի հատուկ նախագծում, որտեղ ներկայացվում է Ղարաբաղի պատերազմի արդյունքները հնչել է միտք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացման գլխավոր օգուտ ստացողը դարձել է Իսրայելը: 

«Նվազագույն ռեսուրսներ ծախսելով (համեմատած Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Ռուսաստանի հետ) Իսրայելը կարողացել է ցատկահարթակ պատրաստել իր հիմնական թշնամու՝ Իրանի վրա հնարավոր հարձակման համար: Միևնույն ժամանակ, Թել Ավիվը ոչ միայն ոչինչ չի ծախսել, այլ նաև անգամ լավ գումար է աշխատել զենքի մատակարարմամբ»,- ասվում է հրատարակման մեջ:

Նշվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության ուժերի մասնագետները և իսրայելական ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները կարողացել են զենքի նոր տեսակներ փորձարկել անմիջապես Իրանի սահմանների մոտ, երբ մարտեր են ընթացել Հադրութի ուղղությամբ:

«Բացի այդ, տվյալներ ստանալով Հայաստանի ուժային կառույցներից, այդ թվում Երևանում գտնվող ամերիկյան գործակալների միջնորդությամբ, Իսրայելն է հանդիսացել Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական հետախուզական կենտրոնը»,- գրել է WarGonzo- ն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին մեծ հավանականություն կար, որ Ադրբեջանին կհաջողվի Իրանին ներքաշել ղարաբաղյան հակամարտության մեջ, քանի որ այդ ժամանակ կատաղի մարտեր էին ընթանում ռազմաճակատի տարբեր ուղղություններում և այդ թվում  արցախա-իրանական սահմանին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular