ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղում հայերը այնպիսի սխալներ են արել, որոնք հավասարազոր են դավաճանության. Յուրի Լյամին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

mk.ru-ն գրում է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերի մասին mk.ru-ն հարցազրույց է վարել ռազմական փորձագետ Յուրի Լյամինի հետ։ Ըստ նրա Անդրկովկասում հակամարտության սրացման հավանականությունը, ցավոք սրտի, դեռևս պահպանվում է, Հայաստանը հիմա հիշեցնում է վառոդի տակառի, աճում է ներքին անկայունությունը, որը հեշտորեն կարող է բերել պայթյունի։

- Հայաստանում, պարտությունից հետո, ազգայնական տրամադրություններն են ակտիվացել: Ասացեք, Ղարաբաղում հնարավո՞ր են սադրանքներ, պարտիզանական մարտեր, այդ թվում ռուս խաղաղապահների դեմ: Այսպես ասած  «շարժում բոլորի դեմ»:

- Կարծում եմ ոչ, քանի որ այդ տարածքներում պարտիզանական շարժման համար հայ բնակչություն չի մնացել, ավելին, ռուս խաղաղապահների վրա հարձակումը նշանակում է պարզապես բացահայտ ադրբեջանական հարվածների տակ դնել այնտեղ մնացած հայ բնակչությանը:

- Ինչպե՞ս Ադրբեջանը հաղթեց ղարաբաղյան երկրորդ պատերազմում:

-Բաքուն վրեժ լուծեց քառորդ դար առաջ կրած պարտության համար: Սա ամենակարևոր արդյունքն է: Հայաստանի և Ադրբեջանի բոլոր հարաբերությունները կառուցվել են այդ պատերազմի արդյունքների պրիզմայով: Ադրբեջանը բառացիորեն ապրել է վրեժ լուծելու ծարավով, Հայաստանը՝ առկա փխրուն իրավիճակը պահպանելու ցանկությամբ: Հատկապես վերջին 15 տարում Բաքուն ռազմական մեծ շինարարություն է իրականացրել: Մի տեսակ եղել է ազգային նախագիծ, որը հետխորհրդային շրջանում դարձել է Ադրբեջան պետականության հիմքը:

- Ապատեղեկատվությունն, ի դեպ, դարձել է ընթացիկ ղարաբաղյան պատերազմի զենքերից մեկը ...

- Ցանկացած պատերազմում ապատեղեկատվությունն ու քարոզչությունն օգտագործվում է բոլոր կողմերից: Այլ բան է, որ, օրինակ, հայկական կողմից քարոզչությունը  շատ վատ է բեմադրվել: Արդյունքում այնտեղ աշխատել են սեփական բնակչության դեմ, որը չի հասկացել իրավիճակի ամբողջ ծանրությունը:

- Եվ դա անգամ աշխատել է հայ զինվորականների դեմ:

- Ճիշտ է։ Դա հատկապես ազդել է շարքային և կրտսեր անձնակազմի վրա, քանի որ նրանք անկեղծորեն չեն հասկացել իրավիճակը, որն էլ անմիջականորեն ազդել է մարտերի վրա և հանգեցրել մեծ կորուստների՝ հաճախ անվերադարձնելի կորուստների: Այո պատերազմում քարոզչություն ու ապատեղեկատվություն պետք է լինի: Բայց դա չպետք է հասնեն այն կետին, երբ  սկսում ես վնասել ինքդ ձեզ: Իսկ դա հենց այն է, ինչ տեղի է ունեցել հայկական քարոզչության հետ:

 - Կարո՞ղ եք  բերել Հայաստանի կողմից ապատեղեկատվության վնասակարության օրինակ:

- Շուշին: Մինչև վերջ հայկական կողմը բացահայտ չէր խոսում Շուշիի անկման մասին:

- Այսինքն անհրաժեշտ էր ուղղակիորեն ճի՞շտն ասել, դա առնվազն հղի էր հուսահատություն առաջացմամբ:

- Բայց ստի բացակայությունը կօգներ սթափ գնահատել իրավիճակը, և հնարավորություն տալ ժամանակին հակագրոհ կազմակերպել, այսինքն այն, ինչ չտեսանք, իսկ այն ամենը, ինչ արվեց, արվեց ուշ և անարդյունավետ: Սակայն դրանից առաջ էլ շատ տարօրինակ ու անհասկանալի բաներ են տեղի ունեցել:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Դա վերաբերում է Հայաստանի ռազմական ղեկավարությանը: Ահա մի փաստ. ճակատի հարավային մասը, որն ավելի մոտ է Իրանին հարթ է, և իդեալական՝  թշնամու հարձակում կազմակերպելու համար: Դեռևս պատերազմից առաջ շատ փորձագետներ արդարացիորեն համարում էին, որ Ադրբեջանը կարող է հարված հասցնել այդտեղ: Այո, դա ակնհայտ էր բոլորի համար, նույնիսկ փորձագետների, բայց ոչ հայկական ու ղարաբաղյան հրամանատարության համար։ Ի վերջո, ի՞նչ է պատահել: Ադրբեջանական զորքերը հարավում հարվածային ուժեր են հավաքել և ջախջախիչ հարված հասցրել, հետո հարձակումը շարունակվել սահմանի երկայնքով: Հարց է առաջանում. եթե այս ամենը պատերազմից առաջ էլ պարզ էր, ինչու՞ չեն ստեղծվել լրացուցիչ ամրություններ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի  լեռնային տարածքներում: Ոչ մի բան չի արվել, իսկ հետո ամեն ինչ զարգացել է գլորվող ձնագնդու էֆեկտով:

- Արդյո՞ք անհնար էր կանխել ադրբեջանական ճեղքումը և առաջխազացումը։

- Ադրբեջանը միայն ճեղքումից հետո է ակտիվացրել առաջխաղացումը: Հարավում նա կազմակերպել է թևանցում,  պարզապես վերցրել և գնացել է դեպի Շուշի: Ադրբեջանական հետևակը քայլել է լեռներով՝ չհանդիպելով դիմադրության: Այնպիսի զգացողություն է, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունը պարզապես չի նկատել այս թևային առաջխաղացումը և Շուշիին մոտենալը քանի դեռ  ադրբեջանական հետևակը չի հասել քաղաքի շրջակա գյուղերին:

- Ներեցեք, բայց այտեղ ինքնին հարցն է առաջացնում․ դա տգիտությու՞ն է, թե՞  դավաճանություն:

- Չգիտեմ։ Ես դավադրության տեսություններ չեմ սիրում, բայց ինձ համար շատ դժվար է բացատրել կատարվածը: Եղել են այնպիսի լուրջ սխալներ, որոնք նման են դավաճանության: Արդյոք եղե՞լ են կուլիսային խաղեր: Չգիտեմ ինչ ասել, բայց տարօրինակությունները  չափազանց շատ են:

- Հիմա, հաղթանակից հետո, Ադրբեջանը Ղարաբաղում իրեն շատ զգույշ է պահում, երբեմն նույնիսկ մեծահոգի, թեև թշնամանքը այդպես էլ դուրս է թափվում ... Դա հանդիսատեսի համար խա՞ղ է:

- Նաև արտաքին քաղաքական վարկանիշի մասին հոգածություն: Բաքուն հավաստիացնում է, որ բնիկ հայ բնակչությունը կարող է մնալ Ղարաբաղում: Այլ բան է, որ քչերն են ցանկանում դա անել: Պատճառները պարզ են. մարդիկ վախենում են վրեժխնդրությունից, հաշվեհարդարից: Շատերը փախչում են, իրենց տները այրում, այգիները հատում ... Նման արձագանքը կարելի է միանգամայն բնական համարել նման երկարատև հակամարտության համար: Բայց ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած սպանդն այլևս չի հանդուրժվի ոչ մեկի կողմից: Ավելին, այնտեղ արդեն տեղակայված են ռուս խաղաղապահները, հավանական է նաև, որ Ադրբեջանի իշխանությունները  Ալիևի գլխավորությամբ չեն ցանկանում, որ շատ արյուն թափվի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular