ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե տնտեսական քաղաքականությունը չփոխվի, Հայաստանը չի կարողանա զարգանալ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Խորհրդային կարգերի փլուզումից հետո երկրի տնտեսության ազատականացումը հանգեցրեց վայրի կապիտալիզմի, որտեղ մարդն արժեք չուներ: Հախուռն սեփականաշնորհումը հանգեցրեց նրան, որ մարդիկ ոչ միայն կորցրեցին իրենց աշխատատեղերը, այլև օրվա հաց վաստակելու հույսը: Սրան զուգահեռ փակվեցին շատ գիտահետազոտական հիմնարկներ, որտեղ հավաքված գիտական միտքը պարզապես նետվեց փողոց: Կամաց-կամաց սկսեցին մահանալ գիտատար ուղղությունները, քանի որ սեփական արդյուանբերություն չունեցող երկրին այլևս պետք չէին ինժեներներ, ֆիզիկոսներ աստղագետներ և այլն:

Վայրի սեփականաշնորհմանը զուգահեռ շրջանառվում էր այն միտքը, թե ձեռնարկությունների սեփականատերերն ավելի լավ կարող են կառավարել այս կամ այն արտադրությունը, բայց ստացվեց այնպես, որ գործարանների եղածը աճուրդի հանվեց և շատ արագ այն դարձավ ամայի մի վայր: Հետո սկսվեց դրսի ներդրողների ակտիվ փնտրտուքը, եղած փլատակների վրա ինչ-որ բան զարգացնելու համար, բայց հետո պարզվեց, որ ներդրումները պետք էին ոչ թե տնտեսությունը զարգացնելու, այլ օրվա էլիտայի պահանջները բավարարելու համար: Սրան զուգահեռ արտագաղթի աննախադեպ աճող տեմպերի պայմաններում երկրի տնտեսությունը փոխեց իր դեմքը և արտադրական ենթակառուցվածքներին փոխարինեցին առևտրի տաղավարները:

Թե ո՞րը կլինի երկրի տնտեսական զարգացման ապագայի տեսլականը, այս պահին դժվար է ասել, բայց մեկ բան ակնհայտ է, որ եթե տնտեսական քաղաքականությունը չփոխվի, Հայաստանը չի կարողանա զարգանալ և կարճ ժամանակ անց ընդամենը կվերածվի օտարի կապիտալով և ցանկություններով զարգացող տարածք, որտեղ կարող են ներդրվել նաև մեր հակառակորդների գումարները:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular