ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրամի արժեզրկումը կանխել հնարավոր չի լինի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Վերջին օրերին դրամը սկսել է սրընթաց արժեզրկվել: 1or.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարների հետ հանդիպումներից բացի, հանդիպել է նաև ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ՝ քննարկելու դրամի արժեզրկման պատճառներն ու տնտեսական հեռանկարները:

Մեր տեղեկություններով՝ Գալստյանը Փաշինյանին վստահեցրել է, որ դրամի արժեզրկումը չի հասնի կրիտիկականի, քանի որ այդ ուղղությամբ կառույցը քայլեր է ձեռնարկում: Ամենայն հավանականությամն խոսքը տնտեսության մեջ մեծ քանակությամբ գումար ներարկելու մասին է, բայց ներկա պայմաններում այս քայլերը կարող են բավական թանկ արժենալ երկրի համար: Մասնավորապես՝ հարկավոր է օրական մոտ 50 մլն դոլարի չափով գումար բաց թողնել, որպեսզի հնարավորություն լինի արտարժույթի փոխարժեքը կայունացնել և թույլ չտալ, որ դրամը սրընթաց արժեզրկվի:

Մեր տեղեկություններով դրամի արժեզրկման պատճառներից է նաև այն, որ ներկա պաշտոնյաների ընտանիքի անդամները տեղեկացված լինելով, որ շատ շուտով ամեն ինչ իրենց դեմ է դուրս գալու, որոշել են փախչել երկրից և մեծ քանակությամբ տարադրամ են ձեռք բերում: Ի դեպ, փախուստի հիմնական ուղղությունը ԱՄՆ-ն է և արդեն շատերի ընտանիքի անդամները հասցրել են ՀՀ-ից մեկնելու վիզա ստանալ: Մյուս կողմից, շատ ներդրողների համար պարզ է դարձել, որ ներկա իրավիճակում մեր երկրում ներդրում կատարելը կարող է խիստ ռիսկային լինել և որոշել են իրենք ևս ՀՀ տնտեսությունում ներդրված գումարները տեղափոխել այլ երկրներ: Կարճ ասած Փաշինյանը ԿԲ նախագահին հանձնարարել է դրամը կայուն պահել այնքան ժամանակ, մինչև իր յուրայինները կարողանան այլ երկրներում դիրքավորվել, քանի որ բոլորի համար էլ այլևս պարզ է դարձել, որ պարտված վարչապետի օրերը հաշված են:

Կարեն Հակոբյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular