Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում. ԿԳՄՍ նորանշանակ նախարար (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵս քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով: Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, կառավարությունում լրագրողներին ասաց ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը` լրագրողներին խնդրելով իրեն ոքլորտային հարցեր տալ, եւ քաղաքական հարցեր չտալ:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե սովորաբար քննադատում են նորանշանակ նախարարներին, որ կիսում են պատասխանատվությունը ներկայիս իշխանությունների հետ ստեղծված իրավիճակում, Վահրամ Դումանյանը միայն ասաց, որ իրեն ոլորտային հարցեր տան: