ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետության և ազգի համար բոլոր կարևոր հարցերը լուծվում են դրսում. Բորիս Նավասարդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով մենք այսօր ունենք ավելի վատ իրավիճակ, քան ունեինք, նույնիսկ, մինչև 2018 թվականը, քանի որ, կարծես թե ներիշխանական զարգացումներում ազատությունից էլ կարող ենք զրկվել: Պատերազմից հետո Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ կարող է անգամ այնպես ստացվել, որ սկսեն դրսում որոշել, թե հետայսու ով պետք է ղեկավարի մեր երկիրը:

«Այսօր մենք այն իրավիճակի առջև ենք կանգնել, որ ինքնուրույն գործելու տարածք եթե, անգամ կա, ապա նկատելի չէ, քանի որ պետության և ազգի համար բոլոր կարևոր հարցերը լուծվում են դրսում: Նույնիսկ նոր շփման գծի մասով Հայաստանի և Արցախի իշխանությունները, կարծես, մեծ ասելիք չունեն, ինչը մտահոգիչ է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Բ. Նավասարդյանը:

Խոսելով ՀՀ վարչապետ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե հասարակության շրջանում իր հրաժարականի պահանջ չկա՝ Բ. Նավասարդյանը նշեց, որ ամեն ինչից երևում է, որ ներկա կառավարությունը չունի գործողությունների համակարգում, չի կարողանում ծրագիր ներկայացնել, թե ինչպես պետք է երկիրը հաղթահարի իր առջև ծառացած խնդիրները, չի իրականացնում պետական դիվանագիտություն և, փաստացի, Հայաստանը մեկուսացվել է միջազգային բոլոր գործընթացներից: Ուստի, նման հայտարարություններով Փաշինյանը փորձում է երկարաձգել իր պաշտոնավարման ժամկետը:

«Այսօր Հայաստանը պետք է իր բոլոր հնարավորություններն օգտագործի իր միջազգային սուբյեկտայնությունը հաստատելու համար: Եվ, եթե մենք միջազգային ասպարեզում շարունաում ենք խոսել մի քանի շաբաթ առաջ հնչեցվող էքսիստենցիալ վտանգերի մասին, ապա Հայաստանը պետք է կարողանա նախկինում հնչեցրած թեզերի առումով քայլեր ձեռնարկել, ոչ թե իրար հակասող հայտարարություններ անել և դրանով է՛լ ավելի խճճել իրավիճակը»,- ասաց Բ. Նավասարդյանը:

Դիանա Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular