ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դրամի տատանումը խուճապի հետևանք էր. Բագրատ Ասատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ` Հայաստանում տնտեսական իրավիճակը թեև տարեսկզբից մինչ օրս շարունակում է անկում ապրել, սակայն, հանկարծահաս պատերազմը ևս իր ազդեցությունն ունեցավ այդ ամենի վրա: Դրան գումարվեց նաև քաղաքական անորոշությունը, որը սովորական մարդուն մղեց որոշակի գործողությունների, որի արդյունքում սկսվեց տարադրամի հախուռն ձեռք բերման գործընթաց, 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով դրամի արժեզրկմանը ասաց ԿԲ նախկին նախագահը:

«Նման իրավիճակներում մարդիկ սկսում են ինքնուրույն ինչ-ինչ որոշումներ կայացնել և արդյունքում այն անձինք, որոնք որոշակի տնտեսած գումարներ են ունենում, որոշում են արտարժույթի վերածել: Դա սովորական ռեակցիա էր, որը երկար չի տևի: Եվ ինչպես տեսնում ենք, դա տևեց մի քանի օր, որից հետո դրամը սկսել է կայունանալ»,- ասաց Բ. Ասատրյանը:

Դրամի կայունացման վրա կարող է ազդել նաև տնտեսության աշխուժությունը, թեև այս տարին, ամենայն հավանականությամբ, կփակենք 7-8 % տնտեսական անկումով, նշեց նախկին գլխավոր ֆինանսիստը: Ու, թեև ԿԲ-ն բավարար գործիքակազմ ունի դրամի շատ արժեզրկում թույլ չտալու համար, սակայն դա առավելապես կախված է նաև կառավարության գործելաոճից:

«Այստեղ կառավարության աշխատանքը տասնապատիկ մեծացել է, և պետք է ամեն ինչ անեն երկրում տնտեսական կայունություն ապահովելու համար: Ինչ վերաբերում է դրամի կայունացմանը, ապա դա ժամանակի խնդիր է, քանի որ այն տատանումը, որը եղավ խուճապի հետևանք էր: Այսօր դրամը թեև սկսել է կայունանալ, բայց այդ կայունությունը պահպանելու համար պետք է դրական սպասումներ ձևավորվեն տնտեսական առումով: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք, որ ինչքան էլ տատանումներ լինեն, մենք խորը տնտեսական անկումների ականատես չենք լինի»,- ասաց Բ. Ասատրյանը:

Մարինե Ավետիսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular