ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերքերը շատ մեծ են ու խորը, որոնք չեզոքացնելը հեշտ չի լինելու. Արմեն Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Քաղաքագետ Արմեն Վարդանյանը համոզված է, որ Հատաստանում ստեղծված իրավիճակը իշխանությունների լեգիտիմության ճգնաժամի մասին է խոսում, իսկ պատերազմը պարտված ցանկացած երկրի կառավարություն չի կարող շարունակել մնալ երկրի կառավարման ղեկին: Եվ այն բողոքի ցույցերն ու դրսևորումները, որոնք կան, խոսում է այդ մասին:

 «Ուշագրավ է, որ վարչապետն ինքն է ասում, որ ամեն ինչի պատասխանատուն ինքն է, բայց իր հրաժարականի փոխարեն կաբինետում է փոփոխություններ իրականացնում: Զարմանալի է, օրինակ, թե ինչու են այնպիսի նախարարներ հեռացվում, որոնք կապ չունեն պատերազմի հետևանքների հետ: Օրինակ՝ ԿԳՄՍ նախարարը: Ու թեև կառավարության ղեկավարը փորձում է որոշ քայլեր իրականացնել, բայց, միևնույն է, չի կարողանալու հասարակության ընդվզումները չեզոքացնել, քանի որ վերքերը շատ մեծ են ու խորը և այն չեզոքացնելը հեշտ չի լինելու»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ա. Վարդանյանը:

Նման կոսմետիկ փոփոխությունները ևս որևէ արդյունքի չեն բերելու, համոզված է քաղաքագետը: Նրա կարծիքով՝ ավելի ողջաամիտ կլիներ, եթե վարչապետը հստակ հայտարարեր առաջիկայում սպասվելիք արտահերթ ընտրությունների մասին:

 «Եթե վարչապետը հստակ նշի, թե երբ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալու, մարդիկ կհանգստանան: Առավել ևս, որ իշխող քաղաքական ուժը մշտապես հայտարարել է, որ կառչած չէ աթոռին և երբ ժողովուրդը ցանկանա՝ իրենք պատրաստ են հեռանալ իշխանությունից: Ի վերջո, պետք է ընդունել, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ, ուստի եթե անգամ արտահերթ ընտրությունների ժամանակ ներկայիս իշխող կուսակցությունը չկարողանա շարունակել պաշտոնավարել, ապա կարող է դառնալ լավ ընդդիմություն»,- ասաց Ա. Վարդանյանը:

Արմինե  Բաբայան

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular