ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվեց Վահան Քերոբյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Վահան Քերոբյանին նշանակել էկոնոմիկայի նախարար»,–նշված է հրամանագրում։

Նախագահը ստորագրել է նաև Տիգրան Խաչատրյանին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Վահան Քերոբյանը գործարար է, Menu.am-ի հիմնադիրը։ Եղել է նաև «Սթար» սուպերմարկետների ցանցի տնօրենը։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular