ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարադոնան հուղարկավորվել է Բուենոս Այրեսից 35 կմ հեռավորության վրա գտնվող Բելլա-Վիստա գերեզմանատանը` ծնողների կողքին (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի նախկին խաղացող ու գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հուղարկավորվել է Բուենոս Այրեսից 35 կմ հեռավորության վրա գտնվող Բելլա-Վիստա գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված են նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստի ծնողները, հաղորդում է ТАСС-ը:

Հուղարկավորության արարողությունն անցկացվել է նեղ շրջանակի մասնակցությամբ:

Մարադոնային վերջին հրաժեշտ էին տվել Բուենոս-Այրեսում` նախագահական պալատում: 

Վերջին անգամ պալատում հոգեհանգստի արարողություն տեղի է ունեցել 10 տարի առաջ, երբ մահացել էր երկրի նախկին նախագահ Նեստոր Կիրշները:

Հիշեցնենք, որ Մարադոնան կյանքից հեռացել է երեկ՝ 60 տարեկան հասակում: Մահվան պատճառ է դարձել սուր սրտային անբավարարությունը:  Լեգենդար ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular