ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողջ ճշմարտությունը Սեյրան Օհանյանի կնոջ մասին. (լուսանկարներ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Wnews.am-ը գրում է.

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, վերջին շրջանում Հայաստանում ամենաքննարկվող կանանցից է։
Մամուլում նրա անվան շուրջ շրջանառվող տեղեկությունները բերեցին նրան, որ Ռուզաննա Խաչատրյանն անգամ դատական հայց ներկայացրեց իրեն զրպարտելու համար։

Ով է իրականում Սեյրան Օհանյանի երկրորդ կինը…

Ռուզաննա Խաչատրյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 5-ին Հայաստանում։
1991 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտություն:

1992 թվականին ավարտել է նույն համալսարանի ինտերնատուրան:
2003 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գործող Paris VII համալսարանում ստացել է բժիշկ իմպլանտոլոգի գիտական աստիճան:
2013 թվականին Երևանում ստացել է Բժշկական գիտությունների թեկնածուի կոչում, հեղինակել է 20-ից ավել գիտական հոդվածներ և 1 մենագրություն:
1993 – 2012 թվականներին աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնի «Ֆրանսիական ատամնաբուժական բաժնում»:


2012թվականից զբաղեցնում է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդականի պաշտոնը: Նույն թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական:

Ռուզան Խաչատրյանը` նպատակասլաց և ուժեղ լինելու մասին

Ես բարձր գնահատականներով ավարտեցի Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետը, սկսեցի աշխատել։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ ֆրանսիացի բժիշկները երիտասարդ հայ բժիշկներին վերապատրաստելու ծրագիր էին իրականացնում Հայաստանում։ Մասնակցեցի մրցույթին։ 70 դիմորդներից ընտրվեցին 4-ը, այդ թվում՝ ես։ Գիտեք, ես միշտ ձգտել եմ առավելագույնին, ջանք չեմ խնայել լավագույնին հասնելու համար։ Ես պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ, դժվարություններն ինձ չեն կարող կոտրել, եթե ներշնչանք ունեմ։ Ես զգացմունքի մարդ եմ, ինձ ապրում է պետք, խթան, խանդավառություն… Ես չեմ կարող ապրել առանց վեհության, գեղեցիկի, հպարտության….

Չեմ ուզում պատմել, թե ինչ դժվարություններ հաղթահարեցի Ֆրանսիայում ուսանելու համար, թե ինչ տիտանական ջանքեր են թաքնված իմ ամեն մի հաջողության, ամեն մի ձեռքբերման հետևում… Ինքս էի հոգում իմ կենցաղային հոգսերը… Աշխատում էի առավոտից իրիկուն, որպեսզի ոչ ոքի թույլ չտամ խղճալու ինձ կամ վերևից նայելու (հատկապես արտասահմանցի գործընկերներիս)։ Ես հրաժարվել եմ անվճար տրված անմխիթար հանրակացարանից ու ապրել եմ բարեկարգ ու հարմարավետ բնակարանում, ֆրանսիացի գործընկերներս ինձ տեսել են ամենանրբաշուք հագուստով ու արդուզարդով…

Ինչը ինձ երբեմն չէր ներվում… Ես էսթետ եմ, գեղեցիկի սիրահար ու որոշեցի մասնագիտանալ իմպլանտոլոգիայի ասպարեզում։ Մարդկանց գեղեցիկ, առողջ ու հմայիչ ժպիտ պարգևելու հեռանկարը ոգևորել էր ինձ։ Մի հրեա բժշկուհի, իմանալով, որ ընտրել եմ իմպլանտոլոգիան, բառացիորեն երեսիս շպրտեց. «Իմպլանտոլոգիա՞… քո ժողովուրդը հաց չունի ուտելու, դու ուզում ես շոկոլադ հրամցնել նրան»։ Ես ցնցվեցի։ Մինչև հոգուս խորքը խոցվեցի… Հիմա մտածում եմ՝ եթե չլինեին այդ կնոջ խոսքերը, գուցե չկարողանայի հաղթահարել այն գերմարդկային դժվարությունները, որոնց միջով անցա։

Ինչպե՞ս է Սեյրան Օհանյանը ծանոթացել իր երկրորդ կնոջ հետ

Ռուզան Խաչատրյանը Սեյրան Օհանյանին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոսի տանը։
Ռուզանին հյուպատոսի տուն հրավիրել էին ֆրանսիացի բժիշկ ընկերները, ովքեր երիտասարդ հայ բժիշկներին վերապատրաստելու ծրագիր էին իրականացնում Երևանում:

«Այո՛։ Նրան տեսա Ֆրանսիայի հյուպատոսի տանը։ Գեներալական համազգեստով էր, ինչ-որ աննկարագրելի վեհություն ու ակնառու հմայք կար նրա կեցվածքում, ինչ-որ բարձր, ամուր, ազնիվ, հուսալի շեշտ… Ֆրանսիացիները ճաշկերույթ էին կազմակերպել։ Բազմաթիվ բաժակներով, ափսեներով, դանակ-գդալ-պատառաքաղներով բեռնված սեղանի կողքին ֆրանսիացիները սևեռուն հետաքրքրասիրությամբ նայում էին վերջերս պատերազմ տեսած, նոր անկախացած ու դեռ չճանաչված փոքրիկ երկրի երիտասարդ գեներալին, որը պիտի նաև սեղանապետություն աներ։

Ու սիրտս բաբախում էր ուժգին՝ կկարողանա՞ արդյոք իմ երկրի գեներալը պատվով դուրս գալ այս փորձությունից։ Ես ուզում էի, որ նա անթերի լինի։ Չեմ ուզում մանրամասնել. Սեյրան Օհանյանը ոչ միայն ինձ, այլև ֆրանսիացիներին զարմացրեց իր նրբավարությամբ, անբռնազբոս պահվածքով, զրուցելու վարպետությամբ, ինտելեկտով, հումորով։ Նա հիասքանչ էր։ Նայում էի ֆրանսիացիների ժպտուն, հիացած հայացքներին, ու հոգիս փառավորվում էր հպարտությունից։ Հիշում եմ՝ երբ սեղանակիցներից մեկը հարցրեց Սեյրան Օհանյանին՝ ոստրեները համո՞վ էին, հավանեցի՞ք, գեներալը մեղմ ժպիտով պատասխանեց՝ այո՛, հատկապես վրան մզած լիմոնը։

Ես այնպես ներշնչվեցի այդ հերոսական, ազնվակերտ ու վեհանձն գեներալով, այնպիսի ներքին ուժ ստացա նրանից, որ բոլոր վիրավորանքներս, կասկածներս, հիասթափություններս նահանջեցին։ Օրեր անց վերադարձա Ֆրանսիա ու փայլուն հանձնեցի քննություններս։ Երբ ամեն ինչ հաջող ավարտվեց, այնուամենայնիվ, ես շնորհակալություն հայտնեցի հրեա կնոջը, որի կարծիքով՝ շոկոլադը Հայաստանի համար չէ։ Որովհետև, եթե չլիներ վիրավորված ազգային արժանապատվությունս, գուցե ես չկարողանայի դիմակայել դժվարություններին»։

Սեյրան Օհանյանը` իր կնոջ մասին

«Կինս`Ռուզաննան, շատ գեղեցիկ եւ խելացի կին է, մասնագիտությամբ բժիշկ է: Հաճախ տանը միասին ենք ինչ-որ բան քննարկում, վերլուծում ու շատ հաճախ նրա կարծիքը եւ տեսակետները օգտակար են լինում ինձ համար»:


Սկանդալային պատմություններ, դատական գործընթացներ

Ամիսներ առաջ «Հրապարակ» օրաթերթը տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր Ռուզաննա Խաչատրյանը տարիներ առաջ վարել է իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ ջախջախել այն՝ դառնալով վերջինիս մահվան պատճառը։

«Հայկական ժամ» անունով էլեկտրոնային լրատվամիջոցը թիրախավորեց Օհանյանին ու նրա տիկնոջը՝ ակնարկներ անելով վերջինիս եւ հանգուցյալ գործարարի հարաբերությունների, Ռուզաննա Խաչատրյանի թանկարժեք գնումների եւ այլնի մասին:
«Թերևս չանդրադառնայի իմ շուրջ վերջին օրերին հյուսվող անհեթեթ խոսակցություններին, որոնք չէին անցնում կանացի բամբասանքից այն կողմ, եթե այսօր չկարդայի, որ նորահայտ մի կենսագիր, ի թիվս բազում զրպարտությունների՝ անբարոյականություն, կաշառակերություն, ինձ մեղադրում է նաև մարդասպանության համար՝ գաջի գործարանի տարածքում: Անհանգստացնող է պատվիրատուի անթաքույց թշնամանքն ու ատելությունը իմ և ընտանիքիս հանդեպ, որտեղ 2 անչափահաս երեխա է դաստիարակվում…

Կան բարոյական չգրված օրենքներ, որտեղ ընտանիքը սրբություն է, ու այդ բարոյական օրենքները ոտնահարողին կդատապարտի հայ հասարակությունը՝ ազնիվ կեցվածքով յուրաքանչյուր հայ մարդ»,-ի պատասխան ֆեյսբուքյան իր էջում գրել էր Ռուզաննա Խաչատրյանը:

Ինքը՝ Սեյրան Օհանյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, նշել, թե իր կնոջ մասնակցությամբ վթարի, Ֆրանսիայում հիվանդանոց, թանկարժեք մուշտակ ձեռք բերելու եւ մյուս լուրերը սուտ են, ապատեղեկատվություն, նպատակ ունեն զրպարտելու իրեն եւ իր ընտանիքին, խնդրել էր պարզել տեղեկությունների իսկությունը, իսկ եթե պարզվի, որ դրանք սուտ են, ճշտել դրանք տարածողի ինքնությունը եւ պատասխանատվության ենթարկել:

Ռուզաննա Խաչատրյանը Facebook սոցիալական ցանցում

Ռուզաննա Խաչատրյանը բավականին ակտիվ է Facebook սոցիալական ցանցում։ Նրա էջը հավանության է արժանացել շուրջ 9000 օգտատերերի կողմից։
Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է իր ծավալած գործունեության մասին, հաճախ նաեւ դիմում իրեն հետեւողներին.
«Ինձ համար սովորույթ է դարձել Ձեզ հետ հաղորդակցվելը, իմ հույզերը, ապրումները, մտահոգությունները Ձեզ պատմելը, Ձեզ լսելը, Ձեր կարծիքն իմանալը: Ամիսներ շարունակ մենք շփվում ենք միմյանց հետ ու արդեն վաղուց զգում ենք միմյանց:
… Եթե իմանայիք, թե որքան լույս ու ջերմություն եք ինձ տվել Ձեր սիրով, հայրենիքում և աշխարհով մեկ սփռված իմ սիրելի հայրենակիցներ: Եթե իմանայիք՝ որքա՜ն ցավ եք վանել ինձնից, որքա՜ն ամուր և հուսալի նեցուկ եք եղել դժվար պահերին: Ու որքա՜ն եմ սիրում Ձեզ»,- օրեր առաջ գրել է Ռուզաննա Խաչատրյանը։


Ռուզաննա Խաչատրյանի ոճը

Սեյրան Օհանյանի կինը միշտ հանդես է գալիս էլեգանտ ոճում։ Նրա զգեստապահարանը բազմերանգ է ու վառ։ Նա հաճախ է կրում նաեւ ծաղկավոր զգեստներ։
Դեղին, կարմիր, վարդագույն, կապույտ, սպիտակ… Ռուզաննա Խաչատրյանի զգեստապահարանում տեղ գտած հիմնական գույները սրանք են։

Ռուզաննա Խաչատրյանի ունեցվածքը

Իր հայտարարագրում, որը նա ներկայացվել է այս տարվա փետրվարի 5-ին, Ռուզաննա Խաչատրյանը նշել է, որ իր տարեկան եկամուտը կազմում է 1մլն 698 հազար դրամ, որը գոյանում է աշխատավարձից։ Այլ եկամուտներ ու դրամական միջոցներ նա չի հայտարարագրել։

Ռուզաննա Խաչատրյանի ակտիվ հասարակական գործունեությունը

Արդեն երկու տարի է, ինչ Ռուզաննա Խաչատրյանը «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա»-ի նախագահն է։
Կազմակերպությունը հնարավորություն է տալիս ռազմական բժիշկներին ունենալու իրենց ամբիոնն ու լսարանը, պատմելու իրենց հոգսերի, խնդիրների, ձեռքբերումների, հաջողությունների մասին, գտնելու պրոբլեմները լուծելու արդյունավետ ուղիներ։
Կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բժշկական ապահովման ոլորտում հետազոտություններ իրականացնելու, զինվորական բժիշկներին մասնագիտական և սոցիալ-իրավական հարցերով աջակցություն տրամադրելու, վերջիններիս գործառնական օգնություն ապահովելու, արտասահմանյան առաջավոր փորձի ուսումնասիրության հիման վրա ռազմաբժշկական համակարգի զարգացման առաջարկություններ ներկայացնելու, երկրի պաշտպանության բնագավառի բժշկական ապահովման ուղղվածությամբ հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակով:

Զավակները

Ռուզաննա Խաչատրյանը Սեյրան Օհանյանին պարգեւել է երկու զավակ` դուստր եւ որդի։
«Փոքր երեխաներս իմ « լիցքավորիչներ» են` երեկոյան նրանց հետ որոշ ժամանակ անցկացնելուց հետո առավոտյան ինձ շատ առույգ եմ զգում»,- իր հարզացրույցում ասել է Սեյրան Օհանյանը։

Ի դեպ, նրանց դուստր Լաուրան, այս տարի առաջին անգամ դպրոց գնաց։
«Ինչպես բոլոր մայրերը, այնպես էլ ես ցանկանում եմ, որ իմ բալիկները զգայուն հոգի ունենան. լինեն կարեկից, նրբազգաց, բարեկիրթ, ազնիվ։ Այս հատկանիշները մարդու ներաշխարհում ձևավորվում են առաջին հերթին արվեստի` երաժշտության, գեղեցիկի հետ շփման շնորհիվ»,- ասում է Ռուզաննա Խաչատրյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular