ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի մաթեմատիկա. ինչպե՞ս են իրենց դրսևորել թուրքական ԱԹՍ-ները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

riafan.ru-ն գրում է, որ ղարաբաղյան պատերազմի ամենաարդիական թեմաներից մեկը ԱԹՍ-ների օգտագործումն է, հիմնականում թուրքական Bayraktar TB2-ների, քանի որ ենթադրվում է, որ հենց դրանց օգտագործման արդյունքում է Բաքուն կարճ ժամկետում հաջողության հասել Ղարաբաղի պաշտպանության բանակի նկատմամբ: Այնուամենայնիվ այդ շքերթային վարագույրի հետևում առկա են լուրջ բացթողումներ, որոնք ցույց են տալիս, որ թուրքական դրոնները Բաքվի համար եղել են խիստ թանկ և ոչ այնքան հաղթական: Ճիշտ է նաև այն, որ ղարաբաղյան ՀՕՊ համակարգերը եղել են հնացած և ներկայացված են եղել հիմնականում  «Оса» և «Стрела-10» համակարգերով: Այնուամենայնիվ անգամ նման հնացած համակարգերը լրիվ պիտանի են ժամանակակից մարտում, սակայն, ցավոք, այդ համակարգերը Ղարաբաղում միացած չեն եղել օդային թիրախների հայտնաբերման միասնական համակարգին: Իսկ Ադրբեջանը հենց հակամարտության սկզբից ակտիվորեն օգտագործել է իսրայելական և թուրքական արտադրության ԱԹՍ-ները ՀՕՊ համակարգերը ոչնչացնելու համար, և այդտեղ հատկապես աչքի են ընկել թուրքական Bayraktar TB2-ները: Իսկ արդյո՞ք դա այդպես է եղել:

Հենց սկզբից պետք է հաշվի առնել այն, որ ինչ որ զենքի էֆեկտիվություն գնահատվում է առկա տեսագրություններով: Սակայն պարզ է, որ ոչ մեկը չի հրապարակի իր զենքի, մասնավորապես ԱԹՍ-ի, ոչ էֆեկտիվ հարվածը: Իր հերթին հայկական կողմը ներկայացրել է բազմաթիվ ԱԹՍ-ների խոցման տեսագրություններ, ընդ որում դրանք ընդամենը տեսողական հսկողության արդյունքում խոցված ԱԹՍ-ներ են: Իսկ հիմա նայենք այդ ամենին ֆինանսական տեսակետից: Bayraktar TB2-ի արժեքը 5 միլիոն դոլլար է՝ չհաշված խոցման միջոցների՝ հրթիռների, անձնակազմի ուսուցման և աշխատանքի արժեքը: Ստացվում է բավականին թանկ «խաղալիք»: Համեմատության համար նշենք, որ Հայաստանը յորաքանչյուր «Оса-АКМ» համակարգի համար վճարել է մոտավորապես 1,3 միլիոն դոլլար, ընդ որում, համեմատության համար նաև նշենք, մեկ «Град» կայանքի արժեքը 1 միլիոն դոլլար է: Այստեղ էլ հենց պետք է անցնել մաթեմատիկային:

Հարց. ինչքա՞ն խոցված տանկ, ՀՕՊ և հրետանային համակարգ է ընկնում մեկ խոցված ԱԹՍ-ին: Ընդ որում, չպետք է մոռանալ նաև կեղծ թիրախների մասին, որոնք բազմաթիվ են եղել և անգամ երևում են Ադրբեջանի «հաղթական» տեսանյութերում: Այլ հարց է այն, որ եթե թուրքական ԱԹՍ-ները այդքան լավը լինեին, ապա հաստատապես եվրոպական և ամերիկյան մատակարարները կդադարեցնեին նման սարքի արտադրությունը, հաշվի առնելով այն, որ այդ ԱԹՍ-ների հիմնական մասերը արտադրվում են այդ երկրներում: Իհարկե, ներկայիս պատերազմում ադրբեջանական կողմը ԱԹՍ-ների միջոցով զգալիորեն թուլացրել է ԼՂՀ-ի պաշտպանությունը, սակայն այնուամենայնիվ հիմնական հարվածը հասցվել է հրետանու, զրահատեխնիկայի և հետևակի միջոցով: Իսկ թուրքական ԱԹՍ-ների կորուստները հարցականի տակ են դնում ժամանակակից ՀՕՊ համակարգերի առկայության պայմաններում նման զենքի օգտագործման նպատակահարմարությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular