ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտված երկրի ղեկավարը միայն մեկ ճանապարհ ունի. Հասմիկ Պապյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը շատ շուտ է հասկացել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը այն չէր, ինչի մասին երազում էր ողջ հայ ժողովուրդը: Հետագայում արդեն սկսվել է հիասթափությունների շղթան, որը մինչ օրս, այդպես էլ չի ավարտվում:

1or.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այն դրական էներգիան որը կար 2018 թվականին շատ շուտ մսխվեց և հայ ժողովուրդը կրկին հայտնվեց կոտրած տաշտակի առջև:

«Մենք մշտապես խուսափել ենք իրերն իրենց անուններով կոչելուց և այդ պատճառով էլ մշտապես հայտնվել ենք փլատակների տակ: Երկար տարիներ կեղծ իրականության պայմաններում ապրելով, հիմա դժվար է հույսի կոտրատված մասնիկները հավաքել: Ու թեև ես լավատես եմ, բայց ինձ դեռ ժամանակ է պետք, որպեսզի կատարվածի հետ կարողանամ համակերպվել»,- ասաց Հ. Պապյանը:

Երգչուհու կարծիքով հայրենիքը ուժեղ մարդկանց կարիքն ունի այն ժամանակ, երբ տկար է, բայց դրա համար նախ հարկավոր է ունենալ վստահելի կառավարություն: Ու թեև նա դեռ չի պատկերացնում, թե ով կարող է այս վիճակում ստանձնել երկրի կառավարման ղեկը, բայց հույս ունի, որ դա ևս անխուսափելի է:

«Այս կառավարությունը նախորդի նման չգիտի ինչ է ուզում և ուր է գնում, որը ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Ու թեև ես պաշտպանել եմ հեղափոխությունը, բայց շատ շուտ հասկացել եմ, որ մենք խորը մոլորության մեջ ենք: Մինչ օրս, նույնիսկ կամք չդրսևորվեց Ամուլսարի հարցը լուծելու համար, իսկ պատերազմը, որը սանձազերծվեց պարզապես աղետ էր երկրի համար: Պարտված ղեկավարը մեկ ճանապարհ ունի՝ հրաժարական տալու, իսկ մնացած խոսքերը ավելորդ են»,- ասաց Հ. Պապյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular