ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի միամիտ երազանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին երկու ամիսներին տեղի ունեցածը, եթե փորձենք ընդհանուր գծերով նկարագրել, ապա կարելի է ասել, որ Փաշինյանը մինչև պատերազմն սկսվելն է հասկացել, որ տարածքների վերադարձով կորցնելու է իշխանությունը: Թե ինչից է հասկացել՝ կդժվարանամ ասել, բայց որ հասկացել է, կամ նրան գլխի են գցել, միանշանակ է: Ըստ էության՝ պատերազմի առաջին օրերի Նիկոլի պահվածքը վկայում է, որ որոշել էր կռվել և պահել տարածքային ստատուս քվոն, բայց այդ որոշումը, այսպես ասեմ, հայի վերջին խելքն էր, որ ուշացումով այցելել էր նրան: Իսկ ավելի ուշ նա հասկացավ, որ պատերազմն էլ իր խելքի բանը չէ: Ադրբեջանը տարածք առ տարածք առաջ էր շարժվում, ու թշնամու ամեն քայլը թափահարում էր Փաշինյանի երերացող աթոռը: Չէին օգնում անգամ ՀՀ ՊՆ-ի և հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյք զեկույցները՝ «զգետնել ենք», «օդ ենք հանել», «գյոռբագյոռ ենք սարքել», դժոխք ենք քշել» և այլ նայիվ ու մանիպուլյատիվ թեզեր։

Պատերազմի դաշտից հավաստի լուրերը շատ արագ էին տեղ հասնում, և առնվազն Երևանում գիտեին, որ Հայկական բանակի զորամիավորումներն ու կամավորական ջոկատները հարավային ուղղությունում հայտնվել են մսաղացի մեջ և հսկայական կորուստների գնով (մարդուժ եւ տեխնիկա)՝ կա՛մ անցել Հայաստան, կա՛մ փրկվել ԼՂԻՄ նախկին սահմաններում: Փաշինյանին մնացել էր մեկ զենք՝ իր անուղղելի պոպուլիզմը, որը, եթե հաշվի առնենք նրա կնոջ և որդու՝ Արցախում գտնվելու փաստի առնչությամբ սոցցանցերում և մամուլում բարձրացված աղմուկը, առաջվա էֆեկտիվությունը չուներ:

Ցավոք, Շուշին դարձավ այն վերջին բարձունքը, որի «անկումից» հետո Փաշինյանը սպիտակ դրոշ բարձրացրեց և տառացիորեն փախավ մարտադաշտից՝ հայրենիքի պաշտպանությունը հանձնելով օտար խաղաղապահների: Ասել, որ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը հաշտվեց աթոռը կորցնելու մտքի հետ, սուտ կլինի: Նա տենդագին արդարացումներ էր որոնում և ընտրություն չէր կատարում մեղավորներ նշանակելու հարցում: Նրա համար բոլորն էլ ընդունելի մեղավորներ էին՝ գեներալներ, զորահրամանատարներ, սերժանտներ, զինվորներ, 18-20 տարեկան երեխաներ, կամավորներ, ազատամարտիկներ, նախկիններ, կիսանախկիններ, առաջին գծում հայտնված ոստիկաններ, անգամ հպարտ քաղաքացիներ, որոնք վճռական պահին այնքան էլ հպարտ չէին պահում իրենց: Հինգ հազար զոհ ունեինք, հազարավոր անհետ կորածներ ու գերի, կորցրած 5 շրջան ու մի բան էլ ավելի: Մեղավոր չէր միայն մեկ մարդ, և պետք էր ուժերի գերլարումով հանրությանը համոզել, որ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular