ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ սթափության կոչ է, որին ուշադրություն չի դարձվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախյան պատերազմի հետևանքները դեռ չեն վերացվել, բայց դրան զուգահեռ, ամեն կերպ փորձ է արվում Հայաստանում սկսված բողոքի ալիքը թեժ պահել: Բողոքի ակցիաներ են իրականացնում անհայտ կորածների ու գերեվարվածների հարազատները, բանակում ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողները, մշակութային գործիչները: Բոլորն իրավացիորեն ունեն իրենց պահանջն իշխանություններից, բայց, Ադրբեջանն օգտվելով ստեղծված իրավիճակից, շարունակում է իր նենգ քաղաքականությունն իրականացնել և հնարավորն ու անհնարինը խլել հայկական կողմից: Այս խառը իրավիճակում, երբ բոլորն իշխանություններից պահանջելով են զբաղված, Հայաստանի սահմաններից դուրս՝ հարևան երկրներում, իրադարձություններ են տեղի ունենում, որոնք մեծ հաշվով, կարծես, անտեսվում են շատերի կողմից:

Օրերս Իրանում սպանվեց միջուկագետ-ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն, որի սպանության համար վրեժխնդիր լինելու Իրանի խոստումից հետո անցյալ շաբաթ Իսրայելը ամբողջ աշխարհում իր դեսպանատներում բարձր մարտական պատրաստակամության իրավիճակ է հայտարարել: Ավելին, Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ նախարարությունը չի մեկնաբանում արտասահմանում իր ներկայացուցչությունների անվտանգության հետ կապված հարցերը։ Մյուս կողմից Իրանի նախագահը և հարևան երկրի բարձրաստիճան այլ անձինք խոստացել են կոշտ պատասխան տալ Ֆահրիզադեի սպանությանը։

Սա խոսում է տարածաշրջանային նոր լարվածություն սկսելու հնարավոր հեռանկարի մասին, որին դիմակայելու սցենարների մասին հայաստանյան ներքաղաքական դաշտում որևէ դիսկուրս, կարծես, չկա, ինչն անթույլատրելի է, քանի որ այս պայմաններում Հայաստանը կարող է ևս մեկ անգամ հայտնվել պարտադրված պատերազմական իրավիճակում, որին դիմակայելու համար ավելի շատ ռեսուրս կպահանջվի: Եվ այդ պայմաններում հարց է ծագում, թե ընդդիմությունն ինչքանով է կարողանալու դիմակայել երկրորդ ալիքին, որից փախչել չի կարողանալու:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular