ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ օրակարգով է Նիկոլը գնում Մոսկվա․ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Նիկոլ Փաշինյանը օրերս մեկնելու է Մոսկվա։
Այցի հետ կապված երկու ողջամիտ վարկած է շրջանառվում։
Առաջինն այն է, որ գործող վարչապետը ճողոպրում է երկրից։
Այս վարկածը գրեթե անհավանական եմ համարում։ Այդ դեպքում՝ այցի մասին նախապես պաշտոնապես չէր հրապարակայնացվի, բացի այդ՝ Նիկոլն այն տեսակն է, որը համառորեն կառչած է աթոռից։
Երկրոդ վարկածը ավելի հավանական է։
Չեմ բացառում, որ Նիկոլը՝ սեփական իշխանությունը պահպանելու անհագ ցանկությունը բավարարելու նպատակով, այս անգամ էլ Հայաստանի ինքնիշխանությունը վերջնականապես կկապիտուլացնի Մոսկվայում՝ համաձայնելով միութենական պետության պես ինչ-որ բանի։
Քաղաքական ուժերի խնդիրն է՝ կանխել հնարավոր պետականադավությունը ու Փաշինյանից պահանջել, որպեսզի նա հրապարակայնացնի իր մոսկովյան այցի օրակարգը, հակառակ պարագայում՝ հասարակական ճնշմամբ հասնել նրան, որ նա չկարողանա լքել երկրի տարածքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular