ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալը՝ սերմացու գողացող մուկ.Վահե Դավթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գեներալը՝ սերմացու գողացող մուկ:
Գիտնականը՝ առավոտից երեկո սուրճ խմող անբան:
Արդյունավետ քաղաքական առաջնորդը՝ մարդասպան:
Աշխատատեղեր ստեղծող գործարարը՝ հանցագործ:
Դատավորը՝ պատի տակ վնգստացող:
Այլախոհը՝ պիցցայակեր ու լափամանից զրկված:
Միաժամանակ՝
Առաքիչը՝ էկոնոմիկայի նախարար:
Չստացված դերասանը՝ քաղաքապետ:
Կյանքում որևէ բան չստեղծած ակտիվիստը՝ գերատեսչության ղեկավար:
Աշխատանքային փորձ չունեցող ու դեռ թացը չորից չտարբերող երտասարդը՝ պատգամավոր:
՛՛Նոր Հայաստանը՛՛ բնորոշող այս ալոգիզմները կարելի է անվերջ շարունակել: Դրանց բոլորի տարածումը, արմատավորումն ու որպես ամենաբարձր աստիճանի ճշմարտություն ներկայացնելը հանգեցրել է Հայաստանում արժեհամակարգային ճգնաժամի, տգիտության իդեալիզացմանը, աղքատության փառաբանմանը:
Այն, ինչ ունենք այսօր, այն անբարոյական պարտությունը, որը կոտրեց ժողովրդի ու պետության ողնաշարը, Հայաստանում առկա ավանդույթների, պետական ու քաղաքական ինստիտուտների, ուժային, ակադեմիական կառույցների նպատակային արժեզրկման քաղաքականության հետևանք է:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular