ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը ակտիվացրել է իր քայլերը նաև Վրաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը ակտիվացնելով իր քայլերը Հարավային Կովկասում, սկսել է քննարկել նաև Աբխազիային և Հարավային Օսիային վերաբերվող հարցերը Վրաստանի իշխանությունների հետ:

Օրերս հայտնի դարձավ, որ ՌԴ խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև տեղի է ունեցել տեսակոնֆերանս, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնման հեռանկարները:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա հուլիսին էր օդային տրանսպորտով դեպի Վրաստան ուղևորափոխադրումների ժամանակավոր արգելք դրվել, քանի որ Վրաստանում հակառուսական տրամադրությունների մասին տեղեկություններ են եղել և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ՌԴ-ն նման որոշում է կայացրել:

Դրանից հետո օդային սահմանը փակ պահելու պատճառը դարձել է COVID19-ը, որն, ի դեպ այս պահին Վրաստանում հասել է աննախադեպ անստիճանի: Բայց, ակնհայտ է, որ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմը ՌԴ-ին ստիպել է վերանայել նաև Վրանստանի ուղղությամբ իրականացվող քայլերը: Սա խոսում է այն մասին, որ եռացող տարածաշրջանում հարաբերական կայություն պահպանելու ուղղությամբ Ռուսաստանը սկսել է ռեալ քայլեր իրականացնել, քանի որ հակառակ դեպքում տարածաշրջանը կարող է վերածվել պայթող ռումբի, որից հետո գերտերությանն այլևս չի հաջողվի հետ հավաքել պայթյունի հետևանքով մնացած բեկորները:

Ալիսա  Մնացականյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular