ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացի ռազմական պատմաբանը արտահատվել է Ղարաբաղի «հայկական Մաժինոյի գծի» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
topwar.ru-ն գրում է, որ ամերիկացի ռազմական պատմաբան Կուպերը վերլուծել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները և եկել այն եզրակացության, որ որոշ «փորձագետներ»-ի հայտարարությունները առ այն, որ պատերազմը միայնակ շահել են ադրբեջանական հատուկ ջոկատայինները և գրոհային անօդաչու սարքերը, իսկ բանակային ստորաբաժանումները ձախողվել են, միանգամայն սխալ են:
 
Ըստ Կուպերի, իրավիճակը բոլորովին այլ է եղել. հայ զինվորականները կառուցել են իրենց սեփական «Մաժինոյի գիծ»-ը և «տարվել այն պահելու մոլուցքով»: Պաշտպանության բուն գիծն ունեցել է 2-5 կմ երկարություն, տեղ-տեղ 10 կմ խորությամբ: Ղարաբաղի Պաշտպանության բանակը հավատում էր, որ այդ գծի հետևում իրենք ապահով կլինեն: Իր տեղադրության արդյունքում այդ դիրքերը պատերազմի առաջին օրերին հնարավորություն են տվել մեծ վնաս հասցնել ադրբեջանական բանակին:
Կուպերը գրում է, որ պատերազմի սկզբում ադրբեջանական ստորաբաժանումները ճակատային հարձակման չեն անցել հայկական «Մաժինոյի գծի» վրա, այլ փորձել են այն ոչնչացնել հրետանիով ու անօդաչու թռչող սարքերով: Միևնույն ժամանակ փորձեր են արվել գրավել մոտակա բարձունքները և անցնել հայկական բանակի թևերը, ինչը, ի վերջո, տեղի է ունեցել:
 
Եվ երբ որոշ հենակետեր գրավվել են՝ Հայաստանի պաշտպանական գիծը խախտվել է... Պատահաբար կամ կանխամտածված (միգուցե հայկական բարձր հրամանատարությունը իսկապես այնքան հիմար էր, որ իր հարավային թևը չափազանց անպաշտպան էր թողել) ադրբեջանցիները ճեղքել են հարավում:
«Հայերը գործառնական մակարդակում թույլ են տվել սխալ. նրանք այնքան համոզված են եղել, որ ադրբեջանցիները չեն կարողանա անցնել իրենց ամրացված գծով, որ երբ ադրբեջանցիները դա արել են, հայերը շփոթվել են, և փոխանակ այնտեղ նետեն ռեզերվային ուժեր Հադրութը պաշտպանելու և պաշտպանության նոր գիծ ստեղծելու համար, նրանք շտապել են անցնել հակագրոհի, որին ադրբեջանցիները հաջող պատասխան են տվել: Դրանից հետո հայերը կորցրել են պատերազմի վերահսկողությունը, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է տարածքների կորստին»,- ամփոփել է Կուպերը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular