Ռուսաստանի բանակի փոքրիկ ամրոցը Ղարաբաղի միջնաբերդում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆrusvesna.su-ն գրում է, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ եռակողմ հայտարարության պայմանների Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում հինգ տարի ժամկետով՝ մնալու ժամկետների հետագա երկարացման հնարավորությամբ: Խաղաղապահ գործողության սկզբից անցել է երկու շաբաթ, ստեղծվել են դիտակետեր և ձեռնարկվել են առաջնահերթ միջոցառումներ` տարածաշրջանում խաղաղ կյանքը վերականգնելու ուղղությամբ: Եկել է ժամանակը մտածելու կյանքի և ծառայության պայմանների մասին նաև խաղաղապահների համար:
Նոյեմբերի 26-ին Շուշի հնագույն բերդաքաղաքի մուտքի մոտ ռուսական դիտակետ է ստեղծվել: Այդ կառույցը գործարանային կառույց է, որը նախատեսված է տասներկու անձանց անվտանգ և հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով ծառայության և կյանքի կազմակերպման համար: Անցակետը ներառում է բնակելի մոդուլ՝ կացարաններ անձնակազմի համար, որոնք պաշտպանված են հրազենային, ականանետային և թնդանոթային կրակոցներից, ունեն ցնցուղով լոգարան, ճաշասենյակ և լվացքատուն: Այս կառուցվածքը տեղափոխվում է յոթ ստանդարտ բլոկներով և կազմված է քսաներեք մասերից:
Նմանատիպ կառույցներ նախկինում բազմիցս ցուցադրվել են արևմտյան հեռուստաալիքներում, երբ լուսաբանվել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական գործողությունները Աֆղանստանում և Իրաքում: Ներկայումս նման մոդուլներ հայտնվել են ռուսական բանակում, ինչը նշանակում է, որ ռուս զինվորներն այլևս կարիք չեն ունենա իրենց կենցաղը ձեռքի տակ եղած միջոցներով կազմակերպել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը