ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն օր անարդարություն է․ մարդիկ ուզում են իմանալ իրենց երեխան կենդանի՞ է, թե ոչ, մարդկանց մոտ ահավոր վիճակ է․ Աշոտ Ղազարյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Իմ տղան մեկ-երկու ժամ ուշանում է, տնից արդեն անհանգստանում ենք, այս մարդիկ ամսից ավելի է՝ սպասում են իրենց երեխաներից որևէ լուր լսեն, դաժան է, շատ դժվար է, դա է ինձ այստեղ բերել՝ դիմել միջազգային կառույցներին, որ գոնե նրանք մի բանով կարողանան օգնել: Այս մասին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Աշոտ Ղազարյանը:

«Ախր ամեն օր անարդարություն է, այս մարդիկ ասում են՝ գոնե իմանանք մեր երեխան կենդանի՞ է, թե՝ ոչ, մարդկանց մոտ ահավոր վիճակ է, հետները զրուցել եմ: Ես էլ չեմ կարողանում քնել, դաժան բան է այն մարդու համար, ով այս հողին ու ջրին կպած է, ով այստեղ է ծնվել, մեծացել, դժվար է այս ամենը, դաժան է»,- ասաց նա:

Հարցին՝ հույս չկա՞, որ իշխանությունները հարցը կլուծեն, նա պատասխանեց. «Ինչ, որ անում ենք, քաղաքական չէ, անհետ կորած երեխեքի համար է, ինչ ասեմ՝ իշխանությունը շատ բան պետք է անի, բայց այդ մարդիկ լռում են: Ես քաղաքականություն կյանքում չեմ սիրել, չեմ հասկանում, սրան մասնակցում եմ, որ գոնե մի բան կարողանանք անել»,- նշեց Աշոտ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ արվեստագետները Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակից քայլերթով գնալու են Ֆրանսիայի դեսպանատուն։ Երթի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և իրենց ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին։

Երեկ էլ մտավորականները Ազատության հրապարակից երթով գնացել էին դեպի ՌԴ դեսպանատուն և հանձնել նամակ, որում Ռուսաստանին խնդրում են աջակցել հայ գերիների և անհետ կորածներին վերադարձնելու հարցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular