ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենից բարդը լինելու է ՀՀ ԱԱԾ-ի ներկա ու նախկին ղեկավարներին, ՀՀ Գլխավոր դատախազին ու ՀՀ ՀՔԾ-ի պետին հիմնավորել, թե ինչու արցախյան դավադիր պատերազմի հետ կապված բազմաթիվ փաստերի մասով որևէ քայլ չեն ձեռնարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ամենից բարդը լինելու է ՀՀ ԱԱԾ-ի ներկա ու նախկին ղեկավարներին, ՀՀ Գլխավոր դատախազին ու ՀՀ ՀՔԾ-ի պետին հիմնավորել, թե ինչու նախ՝ 2.5 տարվա ընթացքում, ապա, արցախյան դավադիր պատերազմի հետ կապված բազմաթիվ դրվագների ու փաստերի մասով որևէ քայլ չեն ձեռնարկել պետական դավաճանության ու նմանօրինակ հանցակազմերով կոնկրետ անձի ու նրան գործողություններում ներգրավված շրջանակի ուղղությամբ:

Ես ամենևին չեմ կարծում, թե դուք չեք հասկանում, թե ես ինչ եմ գրել։ Ես գիտեմ, որ ձեզանից որոշները անդառնալիության շեմը հատել են, սակայն գիտեմ նաև, որ անգամ այդ վիճակում, որոշակի քայլեր կարող եք ձեռնարկել մեղմելու ձեր չարածը;

Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք կամ ձեր մի մասը մտովի վաղուց եք լուծումներ փորձում գտնել, այդ թվում և հատկապես ինքներդ ձեզ փրկելու մասով։

Բայց ես մի բան էլ լավ գիտեմ, քանի դեռ դուք որևէ քայլ չեք ձեռնարկել օրենքի շրջանակներում խնդիրը լուծելու մասով, որի հնարավորությունները ինքներդ գիտեք, որ կան, ապա լրջագույն խնդիրներ եք ունենալու օրենքի առջև։

Կարծում եմ օրենքով աշխատելու ժամը վաղուց է եկել։

Ես գիտեմ, որ ձեր մեջ պատվարժան ու հայրենասեր սպաներ կան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular