ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերեվարվածների մասին տեղեկություններ հրապարակելը՝ մարդու իրավունքների խախտում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Արցախի ԿԽՄԿ խոսնակ Էթերի Մուսաելյանն անդրադառնալով Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչկան պատերազմի հետևանքով գերեվարված անձանց և, առհասարակ առաքելության գործառույթներին, նշեց որ առաքելության խնդիրն է այս կամ այն կողմում հայտնված անձանց մասին տեղեկությունների ճշտումը, նրանց պահման վայրի, առողջական խնդիրների ուսումնասիրությունը: Բացի այդ, կոմիտեն հնարավորություն է ընձեռում գերիներին կապ հաստատել իրենց հարազատների հետ:

 «Մենք այն ինչ տեսնում ենք` ներկայացնում ենք մեր ղեկավարությանը և հանրությանը, չենք պատմում, թե ինչ ենք տեղում տեսնում: Մեր այցելությունները և դիտարկումները զուտ մարդասիրական և հումանիտար բնույթ են կրում, ուստի մենք չենք կարող այս կամ այն կողմին ստիպել, որպեսզի ազատ արձակեն գերեվարվածին»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Է. Մուսաելյանը:

Նրա տեղեկացմամբ գերիներին ազատ արձակելու մասին որոշումները կայացվում է միայն տվյալ երկրի ղեկավարությունը: Եվ երբ նման որոշում է կայացվում, ապա կազմակերպությունը նպաստում է վերադարձի կազմակերպմանը: Նա նաև խորհուրդ տվեց, անհայտ անձանց կողմից գերեվարվածի մասին որևէ զանգի կամ տեղեկություն դեպքում համացանցում նկարներ չտեղադրել և դրա փոխարեն դիմել կազմակերպությանը կամ պատկան մարմիններին, որպեսզի կազմակերպությունը հնարավորություն ունենա օպերատիվ գործելու: Նման մարդկանց տվյալները հրապարակելը մարդու իրավունքների խախտում է, ուստի նման անձանց պետք է հեռու պահել հասարակության հետաքրքրություններից, քանի որ նրանց մասին տեղեկություններ հայտնելը կամ շրջանառելը կարող է վնասել ոչ միայն գերիներին, այլև ողջ գործընթացին:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular