ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Փաշինյանի պատասխանները ծնում են նոր հարցեր. Էդգար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակությունը փնտրում է մեկ հարցի պատասխան՝ իշխանությունները իրենց խաբե՞լ են, թե՞ ամեն ինչ կանխատեսվածի շրջանակներում է եղել: Սյս հարցի պատասխանից բխում են ենթահարցերը՝ եթե իշխանությունները խաբել են, ապա պետք է պատասխանեն, ինչո՞ւ, իսկ եթե կանխատեսվածի շրջանակներում է ամեն ինչ եղել, ապա ինչո՞ւ այդ մասին ավելի վաղ չի տեղեկացվել հասարակությանը: Երկու դեպքում էլ, ակնհայտ է , որ իշխանությունները չեն կարողանալու համոզիչ պատասխանել հարցերին և իրենց գործողությունները արդարացնել, առավել ևս, որ պատերազմի ընթացքում և դրանից հետո ևս շատ այլ հարցեր առաջացան, որոնք մինչ այժմ մնացել են օդում կախված, ինչն իրավիճակն է՛լ ավելի է բարդացնում:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով ակնհայտ է, որ պատերազմը դադարեցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգից դուրս պայմաններով և ակնհայտ է, որ այն՝ ինչ տեղի է ունեցել ռուս-թուրքական համագործակցության հետևանք է:

 «Բայց ամեն ինչ նախկին հուն տեղափոխելու համար պետք է Մինսկի խմբի համանախագահները ևս սկսեն ակտիվություն ցուցաբերել: Ու թեև այսօր հնչում են կարծիքներ, որ կարելի էր ավելի վաղ համաձայնվել «Լավրովի պլանի» հետ, սակայն Փաշինյանը հայտարարում է, որ իր ընտրվելուց հետո, եթե անգամ համաձայնվեին դրան, ապա միևնույն է՝ պատերազմ էր սկսվելու: Բայց խնդիրն այն է, որ այսօր տրվող պատասխանները ծնում են նոր հարցեր, որոնց պատասխաններն առայժմ չկան ինչը առնվազն անհասկանալ է: Հարկավոր է ավելի օպերատիվ պարզաբանումներ հնչեցնել, հակառակ դեպքում ճգնաժամը գնալով կխորանա»,- 1or.am-ի հետ զրույցում Է. Վարդանյան:

Վահե Աթոյան

www.1or.am  

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular