ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներն ինքնաարդարացման ճղճիմ, ողորմելի փորձեր են. Շաքե Իսայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումները ինքնաարդարացման հերթական ճղճիմ փորձեր են, որոնց հասարակությունը բավականին ադեկվատ է արձագանքում, այլևս որևէ մեկը ստերի շարքը ի գիտություն չի ընդունելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե դեռ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի եւ կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնել և նորանոր պահանջներ է առաջ քաշել:

«Ես շատ լավ եմ հիշում, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ բանակցությունները սկսում է սեփական կետից, թե որն էր սեփական կետը և, ցավոք, ինչի հանգեցինք այսօր, արդեն ականատեսն ենք եղել: Այսօր հետադարձ հայացք նետել 2011 թվականի փաստաթղթին, փորձել նորից ու նորից մեղավորներ գտնել, ինձ համար ողորմելի արարք է: Դուք շատ լավ հիշում եք, որ երբ իմ գործընկեր Արման Աբովյանին պատասխանեց, ասաց՝ ինչ պետք է, այդ էլ բանակցում ենք: Այս ողջ ընթացքում իշխանությունները տեղեկատվական տոտալ բլոկադայի մեջ են պահել բոլորին, քաղաքական ուժերին»,-ասաց նա:

Շաքե Իսայանն ասաց, որ այս ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեղավորներ է ներկայացնում․ Փաշինյանի համար մեղավոր է «դասալիք» զինվորը, ծնողը, կամավորը, ազատամարտիկը, գեներալը, ընդդիմադիր խմբակցությունները, ներքին և արտաքին քաղաքական ուժերը, մինչդեռ առաջին պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է:

Շաքե Իսայանի խոսքով՝ քաղաքական ուժերը շարունակելու են իրենց պայքարը, առաջիկայում ևս հանրահավաք են իրականացնելու, եթե Ծառուկյանին իրավապահները չհրավիրեն, նա ևս կմասնակցի:

Ըստ նրա՝ այս պահին կարևորը ռազմագերների, անհետ կորածների, և զոհված զինծառայողների մարմիների վերադարձի հարցն է, ինչի փոխարեն տեսնում ենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է անում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular