ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ին­ձա­նից հե­տո՝ թե­կուզ ջրհե­ղեղ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եռակողմ հայտնի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը անընդհատ փորձում է պատասխանատվություն ստանձնելով՝ խուսափել պատասխանատվությունից, այն է՝ անընդհատ նշելով, որ պատասխանատուն ինքն է, միևնույն ժամանակ հերթով «մեղավորներ» է նշանակում: Արդյունքում ստացվեց, որ նախկին նախագահներից մինչև բանակ ու ժողովուրդ՝ մեղավոր են բոլորը, արդյունքում ամեն ինչ արվեց, որ ներքին պառակտումն առավել մեծանա, թշնամանքի դոզան հասնի ահռելի չափերի, ինչը հետագայում մեծ վնասներ է հասցնելու մեր հասարակությանը:

Զուգահեռ՝ նա «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր ու անհնար զիջումները կյանքի կոչվեն, իսկ այն ժամանակ, երբ հարյուրավոր գերիների ու հազարավոր անհետ կորածների ճակատագրերն անհայտ են, երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը «մեմուարներ» է գրում և աննախադեպ բիրտ ուժ է կիրառում ընդդիմադիրների, իր հրաժարականը պահանջողների նկատմամբ, ինչը, շատերի որակմամբ, վերջին ճիգերի նշան է: «Երբ կապիտուլ յացիոն ակտեր են ստորագրվում, հետո քաղաքական հանգամանքները ստիպում են, որ դրանք ստորագրած անձերը հեռանան իշխանությունից: Անկախ նրանից՝ ընդդիմությունը պահանջում, թե չի պահանջում իր հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու:

Սա պատմական կանոն է, և նա չի կարողանալու այդ պատմական կանոնը խախտել: Իսկ հիմա պարզապես փորձում է ձգել ժամանակը, ուզում է մեկ օր երկար նստած մնալ աթոռին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Արթուր Համբարձումյանը: Ընդհանրապես, շատերը վստահ են, որ Փաշինյանն առաջիկայում հրաժարական է ներկայացնելու, դա օրերի հարց է, պարզապես հիմա գործ ունենք «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» հայտնի ասույթի կիրառման հետ: «Փաստի» հետ զրույցում մի քանի քաղաքագետներ նշում էին, որ այս առումով ևս պետք է շատ զգույշ լինել: Ի դեպ, երեկ արդեն սոցցանցերում օգտատերերն արձանագրում էին, որ փաստացի իրականություն է դարձել «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ:

Մասնավորաբար, այսօր քաղաքական ողջ դաշտը, մտավորականները, գիտնականները, քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը միակարծիք են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացման անհրաժեշտության հարցում: Երեկ էլ Փաշինյանի «մեմուարներին» արձագանքեցին նաև առաջին և երկրորդ նախագահների գրասենյակները, մի դեպքում՝ հիշելով հայտնի անեկդոտը լոտոյով շահելու մասին և հավելելով, որ «սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից», մյուս դեպքում պարզապես անիմաստ համարելով անդրադառնալ «ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular