ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան ձեռքերը լվացել է Փաշինյանից. ուժայինները անցել են կտրուկ գործողությունների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am-ի աղբյուրների համաձայն` մարզերից Երևան տանող բոլոր միջպետական ճանապարհներին իրականացվում է ուժեղացված հսկողություն և մայրաքաղաք ուղևորվող բոլոր մեքենաները մանրակրկիտ ստուգման են ենթարկվում: Բացի այդ, վարորդներից և ուղևորներից հետաքրքրվում են, թե ինչ նպատակով են մայրաքաղաք գնում և երբ են պատրաստվում վերադառնալ: Ամենայն հավանականությամբ՝ Փաշինյանն անվտանգության լուրջ խնդիր ունի, քանի որ պաշտոնական Մոսկվան այլևս իր ձեռքերը լվացել է նրանից և հասկացրել է, որ Արցախյան կոնֆլիկտն արդեն իսկ ավարտված կարելի է համարել և իրենք այլևս չեն պատրաստվում սատարել Փաշինյանի կամակորությունները:

Ստացվում է, որ ՀՀ վարչապետը հասկացել է, որ մնացել է մենակ և իր անվտանգության միակ հենարանը ուժային կառույցներն են, որոնց միջոցով փորձում է ոչ միայն սեփական դիրքերը շարունակել պահպանել, այլև երկրում հարաբերական կայունություն ապահովել: Մեր տեղեկություններով՝ ուժեղացված հսկողություն է իրականացվում նաև կառավարական ամառանոցում, որտեղ յուրաքանչյուր 20 մետրի վրա ոստիկանական ուժերը հսկում են Փաշինյանի անվտանգությունը: Այս ամենը խոսում է այն մասին, որ, այնուամենայնիվ, երկրում ինչ-ինչ խմորումներ կան, և ամեն վայրկյան կարող է իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից: Ուստի Փաշինյանը որոշել է մոբիլիզացնել բոլոր ուժերը ոչ միայն սեփական կաշին փրկելու, այլև իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու համար:

Գայանե Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular