ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական դեգեներատներ ինչու՞ չեք իրացնում ձեր մանդատը` գոնե հանդիպելու և ճիշտ ուղղորդելու փողոցներից տուն չգնացող ցավից խելագարված ծնողներին. Գոհար Վեզիրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Վեզիրյանը գրում է

էսօր դիտել եմ բոլոր տեսանյութերը պայքարող ծնողների։ Հենց էս պահին էլ Էջմիածնում են հավաքվել տղերքի հարազատները։ Բոլորը անհատական հետաքննությամբ պարզել են իրենց երեխաների ապաստարանների վայրերը, գերեվարվելու ժամանակագրությունն ու դետալները։ Ոմանք անգամ տղաների անշնչացած մարմինների տեղերն են մատնանշում։ Հույսները կտրած տեղական շակալներից` ոմանք գնացել են Արցախ, բայց ռուսները չեն թողել ներս ու հետ են ուղարկել։ Մի տնից երկու զավակ, հայր ու որդի…մեկը, երկուսը, տասը, քսանը, հարյուրները։ Ուլնեցու փողոցում վերընկած շտաբականներ, ՊՆ դժգույն տաբուրետկեք, ո՞նց եք քնում։ ՔՊ֊ական դեգեներատներ ինչու՞ չեք իրացնում ձեր մանդատը` գոնե հանդիպելու և ճիշտ ուղղորդելու փողոցներից տուն չգնացող ցավից խելագարված ծնողներին։ Նիկոլին բան չկա ասելու, ռազմական տրիբունալի ժամանակ առերեսման ցուցմունքները կարդալու համար պետք ա փորձեմ ապրել։ Եթե կարողանայի գեթ մեկին օգնել, փրկել զավակին… կյանքիս գնով։ Երկխոսում եմ Աստծո հետ, որ վերջնականապես չցնորվեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular