ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտեղի՞ց են եկել Մոհսեն Ֆահրադզադեին սպանողները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
realtribune.ru-ն գրում է, որ ըստ պատմաբան Վլադիմիր Ռուժանսկու ահա և իսրայելա-ադրբեջանական ստրատեգիական միության բնից հայտնվել է հերթական ծիծեռնակը։ Այս անգամ ադրբեջանա-իսրայելական համագործակցության զոհ է դարձել ոչ թե հայ զինվորը, այլ իրանցի ֆիզիկոս Մոհսեն Ֆահրադզադեն։ Եվ չնայած այդ սպանությունում Իսրայելի մեղավորությունը դեռևս ապացուցված չէ, բայց Իրանը լրիվ հիմքերն ունի դրանում մեղադրել Մերձավոր Արևելքի իր գլխավոր թշնամուն։ Եվ չնայած, որ Արևելքը նուրբ հարց է, միանգամայն ակնհայտ է, որ, առաջին հերթին, իրանցի առաջատար ֆիզիկոսի սպանությունը ոչ մի դեպքում պարտիզանական գործողություն չէ: Ակնհայտ է նաև, որ առնվազն երկու խումբ է ներգրավված եղել ահաբեկչության իրականացման մեջ, և գիտնականի՝ զուտ քաղաքացիական անձի սպանությունը ակնհայտ ահաբեկչություն է: Ավելին, դրա իրականացնողները պարզապես իրանական Ադրբեջանի ծայրամասերի տեղական անջատողականներ չեն: Այս ահաբեկչության մեջ նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել հատուկ պատրաստվածություն, մանրակրկիտ պլանավորում, կազմակերպում և համակարգում, էլ չասենք նյութատեխնիկական ապահովման մասին՝ պայթուցիկի մի ամբողջ բեռնատար մեքենա:
 
Եվ այստեղ ամենակարևոր հարցն է առաջանում. որտեղի՞ց են եկել Մոհսեն Ֆահրիզադեի մարդասպանները: Պատասխանն ինքնին է գալիս, բնականաբար, Ադրբեջանից, որը ընդհանուր սահման ունի Իրանի հետ:
Ուստի այնտեղից է իրականացվել ահաբեկիչների գործողությունների պլանավորում, կազմակերպում և համակարգում: Այնուամենայնիվ, դժվար թե Ադրբեջանի հատուկ ծառայությունները կարողանաին ինքնուրույն պլանավորել և իրականացնել նման գործողություն: Իհարկե, դա կարող էին լինել թուրքերը կամ սաուդցիները: Բայց թուրքերը կամ սաուդցիները դժվար թե համարձակվեին բացահայտորեն առերեսվել Իրանի հետ. երկուսն էլ կորցնելու բան ունեն, գոնե Իրանի հետ առևտրից ստացվող օգուտների առումով:
 
Բայց Իսրայելը կորցնելու բան չունի: Իսրայելը պարբերաբար է սպանում իրանցի գիտնականներին: 2010-2017 թվականներին Իսրայելի հատուկ ծառայությունները իրանցի ֆիզիկոսների մի շարք սպանություններ են իրականացրել: Հենց այդ ժամանակահատվածում է եղել Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության գագաթնակետը, առաջին հերթին ռազմական ոլորտում: Եվ գաղտնիք չէ, որ մի ամբողջ տասնամյակ իսրայելական հատուկ ծառայություններն Ադրբեջանում իրենց զգում են ինչպես իրենց տանը:
 
Հիմա, երբ Ադրբեջանը զգալիորեն ընդլայնել է իր սահմանը Իրանի հետ, իսրայելական հատուկ ծառայությունները դժվար թե չօգտվեն այդ հանգամանքից: Պարտքերը պետք է վճարել, և միանգամայն պարզ է, թե ինչ կպահանջի Իսրայելը իր գործընկերոջից։
Ուստի միամտություն կլինի հավատալ, որ իսրայելա-ադրբեջանական տանդեմի զոհ կլինի միայն Հայաստանը: Հայաստանին հաջորդելու է Իրանը, այնուհետև Ռուսաստանը: Այնուամենայնիվ, այստեղ պետք է նշել, որ այդ երկու երկրները՝ Իսրայելը և Ադրբեջանը, լուծում են խնդիրներ Միացյալ Նահանգների և Բրիտանիայի գլոբալ ռազմավարության շրջանակներում վերակենդանացված Մեծ Մետաքսի ճանապարհը վերահսկելու համար: Ավելին, այդ նախագծի իրականացման հիմնական հարվածող ուժը կլինի Թուրքիան, որը՝ որպես գլխավոր կապալառու, պետք է ընդունի մեծ Թուրանը: Մեծ Թուրանը, որում տեղ չկա ո՛չ Հայաստանի, ո՛չ Իրանի, ո՛չ Ռուսաստանի, և ո՛չ էլ Չինաստանի համար:
 
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular