ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղում հերքվել է թուրքական հարվածային անօդաչուների անխոցելիության առասպելը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
infosmi.net-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմից հետո անմիջապես հայտնվեցին բազմաթիվ տեղեկատվական նյութեր, ըստ որոնց Ռուսաստանը լիովին անպաշտպան է նոր ռազմավարության դեմ, որը ներառում է հարձակողական անօդաչու թռչող սարքերի ակտիվ օգտագործում: Ըստ ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկու, նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան առասպելներ: Փորձագետը համոզված է, որ թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործման արդյունավետությունը ապացուցող բոլոր տեսանյութերը խնամքով մոնտաժված են:
 
Միևնույն ժամանակ, Մուրախովսկին պնդում է, որ Ղարաբաղում հակամարտության ժամանակ հայերին ամենամեծ վնասը անօդաչու թռչող սարքերը չեն հասցրել, որոնց անհաջող գրոհների տեսագրությունները պարզապես չեն հանրայնացվել, այլ հրթիռային զենքերը և հրետանային կայանքները: Հիմնական խնդիրը, ինչպես շեշտում է փորձագետը, այն է, որ հայկական բանակը Ղարաբաղի տարածքում չի ունեցել հակաօդային պաշտպանության որևէ համակարգ, մինչդեռ ուղղակիորեն Հայաստանի տարածքում, որտեղ մարտական հերթապահության են Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը, օրական ոչնչացվել է մոտ ութ անօդաչու թռչող սարք:
 
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular