ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես շոկի մեջ էի տեսածիցս, դա դելիտանտություն և դավաճանություն էր». Ղրիմի պատգամավոր Արմեն Մարտոյանը Ղարաբաղի իրավիճակի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

actualnews.org-ը գրում է, որ Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Արմեն Մարտոյանը խոսել է Լեռնային Ղարաբաղում իր տեսածի մասին: Թերակղզու խորհրդարանի ներկայացուցիչը մարտերի ընթացքում այցելել էր ինքնահռչակ ԼՂՀ: Ըստ Մարտոյանի խոստովանության տեսածը իրեն թեթև շոկի մեջ են գցել: Ըստ նրա այն, ինչ տեղի էր ունենում Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի դիմակայության ընթացքում կարելի է համարել «դելիտանտության և դավաճանության» քաղաքականություն:

ԼՂՀ պատգամավորը մարդասիրական օգնություն էր տարել ԼՂՀ, և նաև հասցրել էր հանդիպել հանրապետության ղեկավարի և հայ կամավորների հետ: Ըստ նրա, մասնավորապես, շուրջ 450 վերապատրաստված մարդիկ պատրաստակամություն էին հայտնում մեկնել մարտի դաշտ, սակայն նրանց ծառայությունները մերժվել են: Նշենք նաև, որ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Մարտոյանի նկատմամբ: Պատգամավորին մեղադրանք է առաջադրվել միանգամից մի քանի լուրջ խախտումների համար: Բաքուն հույս ունի ստանալ Ռուսաստանի օգնությունը այդ քաղաքական գործչին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular