ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ պետք է նոր որակի պետություն կառուցել. Վիգեն Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի դադարից հետո ստեղծված իրավիճակը մտահոգիչ է որակում: Նրա կարծիքով՝ քաղաքական գործիչները օտարվել են հասարակությունից և յուրաքանչյուրն իր ցանկությունն է ուզում առաջ տանել:

«Մեծ հաշվով ընկալելի չէ, թե ընդդիմությունը աթոռից բացի ուրիշ ի՞նչ է ուզում։ Մյուս կողմից հասկանալի չէ, թե իշխանություններն ինչ են մտածում: Փաշինյանը թեև փորձում է ինչ-որ բաներ բացատրել, բայց դա ժամանակավրեպ է: Պետք է ժամանակին դա արվեր։ Հիմա ժամանակն է մեր խնդիրները լուծելու մասին մտածել։ Եվ առաջնայինը գերիների, զոհվածների ընտանիքներին օժանդակելու հարցն է։ Եթե մեր քաղաքական ուժերը բավարար հասունություն ունենային, մենք այս իրավիճակում չէինք հայտնվի: Հիմա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նոր գաղափարներ կրող անհատներ են պետք, որոնք կարծես դաշտում չեն երևում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Վ. Խաչատրյանը:

Ամենակարևորը, ըստ նրա, սեփական դեմքը չկորցնելն է: Բացի այդ, արկածախնդրությամբ չզբաղվելը ևս կարող է վնասել երկրի կայունությանը, համոզված է Խաչատրյանը:

«Անհատները պետք է փորձեն համախմբվել առանց որևէ քաղաքական ուժի, որովհետև քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում: Մինչդեռ այսօր անհրաժեշտ է վերկուսակցական մոտեցում ցուցաբերել, որպեսզի առաջնայինը երկրի և պետականության հարցը դրվի` անկախ կուսակցական պատկանելությունից: Իմ կարծիքով սա է այսօրվա հրամայականը, որի շուրջ էլ պետք է համախմբվել ու երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular