ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավետիսյանների սպանության մոտիվը չի բացահայտվել. արդյոք Պերմյակովը մենա՞կ է գործել և որտե՞ղ կկրի իր պատիժը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վերաքննիչ քրեական դատարանում նոյեմբերի 10-ին ժամը 12-ին կքննվի գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքը։

Նշենք, որ վերաքննիչ բողոք է ներկայացրել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը՝ պահանջելով բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այդ որոշման համաձայն՝ օգոստոսի 23-ին 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ բողոքի անհրաժեշտության պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի իրականացրել պատշաճ քննություն և չի բացահայտել Ավետիսյանների սպանության մոտիվը. «Սպանությունը չի բացահայտվել և միայն Պերմյակովին մեղադրելը հիմնավոր չէ։ Նախաքննության արդյունքում ձեռք բերված տվյալները որպես ապացուցողական բազա բավականին լուրջ հարցեր են առաջացրել, որոնց պատասխանը նախաքննական մարմինը չի տվել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում տեսակետ էր հայտնել, թե կան հիմնավոր կասկածներ, որ Պերմյակովը Ավետիսյանների սպանության միակ հեղինակը չէ։

Վերքաննիչ քրեական դատարան հաջորդ բողոքը ներկայացրել է Ավետիսյանների տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը։ Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր ներկայացրած բողոքը՝ քաղաքացիական հայցի մասով քննություն իրականացնելու վերաբերյալ է. «Ժամանակին մենք նման հայց էինք ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին։ Չնայած այն հանգամանքին, որ դատարանն ի սկզբանե մեր հայցն ընդունեց՝ վարույթ, տուժողներին՝ որպես քաղաքացիական հայցվոր, իսկ Ռուսաստանի Դաշնությանը որպես պատասխանող ճանաչեց, հետագայում իր որոշումը չեղարկեց։ Մեր կողմից առանձին կարգով բողոքարկվել էր, սակայն քանի որ այդ ընթացքում դատավճիռ կայացվեց, մենք հիմա այն բողոքարկում ենք այն հիմնավորմամբ, որ քաղաքացիական հայցը քննության առարկա չի դարձել»,- ասաց ԱրամազդԿիվիրյանը։

Ընդգծենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը այդպես էլ չհստակեցրեց, թե որտեղ է իր պատիժը կրելու Պերմյակովը։ Եվ սա չնայած այն հանգամանքի, որ ռուսական կողմն իբրև թե մեզ էր փոխանցել Պերմյակովի գործը։ Ամիսներ տևած դատաքննությունն անցկացվում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի փոքր և անհարմար սենյակներից մեկում։ Ռուսաստանի Դաշնության դեմ ներակայցված տուժող կողմի բոլոր միջնորդություններն էլ դատավոր Հարություն Մովսիսյանը մեկը մյուսի հետևից մերժում էր։ Մերժվեց անգամ Պերմյակովի անմիջական ղեկավարի՝ գործով անցնող վկա Անդրեյ Նիկիշինի՝ դատարան բերման ենթարկելու միջնորդությունը։ Նիկիշինը դատաքննության ընթացքում արդեն լքել էր ՀՀ տարածքը՝ և գրությամբ տեղեկացրել է, որ դեմ չէ, որ դատարանում հրապարակվի իր նախաքննական ցուցմունքը։ Նշենք, որ հենց Նիկիշինն էր Չիտայից ռուսական ռազմաբազայի համար զինծառայողների ընտրությունն իրականացրել և Պերմյակովին տեղափոխել Գյումրիում տեղակայված բազա։

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Պերմյակովի պատիժը կրելու վայրը այս պահի դրությամբ հստակեցված չէ. «Իր մասով ստացվում է, որ դատավճիռը ուժի մեջ չի մտել, քանի որ բողոքարկվել է, երբ դատական ակտը կմտնի ուժի մեջ՝ դրանից հետո մոտավորապես պարզ կլինի վերջինս որտեղ և ինչ կարգով կկրի իր պատիժը»։
Հավելենք, որ Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել նաև Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ Փաստաբանը պահանջում է բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը և Պերմյակովի նկատմամբ կիրառել մեղմ պատիժ՝ այն մասով, որ դատաքննության ընթացքում ըստ փաստաբանի չի հիմնավորվել, որ Պերմյակովը հայ-թուրքական սահմանը հատելու փորձ է կատարել։

Դատաքննության ողջ ընթացքում դատավորի և փաստաբանների հարցերին միայն այո կամ ոչ պատասխանող Պերմյակովն ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկությունների՝ իր պաշտպանի բողոքը հետ է վերցրել։

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular