ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԼՂ հակամարտության մասնակիցների կողմից ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցում միտումնավոր հետաձգումներ Ռուսաստանը չի նկատել, սակայն կան օբյեկտիվ բարդություններ այս գործընթացում առաջընթաց ունենալու համար:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը` ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առցանց նիստի ավարտին կայացած ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այստեղ դժվար է խոսել այդ գործընթացի (ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման) ձգձգմանն ուղղված կանխամտածված քայլերի մասին, մենք դրանք չենք տեսնում: Սակայն այն, որ կան օբյեկտիվ բարդություններ, որոնք ներկա պահին առկա են, և հուսում եմ՝ ավելի արագ կկարգավորվեն, փաստ է»,- ասել է Լավրովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular