ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ընտրեցինք պատերազմը, բայց չպատրաստվեցինք պատերազմին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը համոզված է, որ Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է և վերջ, հայտարարությունը պատերազմի ազդակ է եղել, քանի որ դա խոսում էր այն մասին, որ բանակցություններն այլևս ավարտված են: Սակայն, այդ մասին հատարարելով թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ղեկավարներն այդպես էլ չայտարարեցին, թե մենք որքանո՞վ ենք պատրաստ եղել պատերազմին:

 Համեմատություններ կատարելով 90-ականների ու ներկայիս պատերազմների միջև, 1or.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ երկու դեպքում էլ Ադրբեջանը ավելի շատ զենք է ունեցել, բայց Հայաստանը նախկինում ավելի շատ ռեսուրս է ունեցել ադրբեջանցիների դեմ պայքարելու համար:

 «Ես կարծում եմ, որ առաջիկայում կթեժանան բոլոր հարցերի շուրջ քննարկումները և ամեն ինչ ավելի հստակ կդառնա, թե ինչու հասանք այս իրավիճակին: Եթե հակառակորդ կողմը բանակցությունների ընթացքում հասկանար, որ խոսքը գնում է գրավյալ տարածքների վերադարձի մասին, ապա կարող էին այլ կերպ զարգանալ իրադարձությունները: Մինչդեռ հակառակորդը հասկացավ, որ ավարտվել է բանակցությունների ձևաչափը և գնաց պատերազմի ճանապարհով: Մենք պետք է ուսումնասիրություն կատարենք 91 թվականից մինչ օրս տեղի ունեցած գործողությունները և հասկանանք, թե ինչու հասանք այս օրվան: Բայց, ակնհայտ է, որ մենք ընտրեցինք պատերազմը, բայց պատշաճ չպատրաստվեցինք պատերազմին: Ավելին թալանվեց բանակը, որի արդյունքում եղավ այն՝ ինչ եղավ»,- ասաց Ա. Խաչատրյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular