ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն ու Ադրբեջանը բաժանում են միմյանց մեջ ոսկու հանքավայրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
argumenti.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո հակամարտող կողմերի միջև շատ խնդիրներ մնացել են չլուծված: Հիմանականում խոսք է գնում կրոնական հուշարձանների և օգտակար հանածոների հանքավայրերի ճակատագրերի մասին:
 
Հերթական վեճի առարկա է դարձել հայկական Սոթք գյուղի մոտակայքում գտնվող ոսկու հանքավայրը: Երկրների սահմանը անցնում է հանքավայրով և բաժանում այն երկու մասի: Նոյեմբերի վերջին Հայաստանի խորհրդարանում խոսվել էր, որ ադրբեջանական զինուժը ծրագրում է գրավել Սոթքի հանքավայրը: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը պատասխանել էր, որ տարածաշրջանում ռուս զինվորականների օգնությամբ սկսվել են սահմանազատման աշխատանքներ, այդ թվում նաև Սոթքի հանքավայրի տարածքում:
Ներկայումս Ռուսաստանն է զբաղվում այդ տարածքի պաշտպանությամբ:
 
Նշվել է, որ հանքավայրի շահագործման դադարեցումը լուրջ տնտեսական դժվարություններ կբերի Հայաստանին, քանի որ այն համարվում է պետության ամենամեծ հարկատուներից մեկը: Ադրբեջանում հանքավայրը համարում են իրենց սեփականը, և որպես ապացույց են բերում 1990-ականներին «Ազերգիզիլ» պետական ընկերության կողմից ամերիկյան մի ընկերության հետ կնքած երկրաբանական հետախուզման մասին պայմանագիրը: Ճիշտն ասած, այնուամենայնիվ, հետախուզման աշխատանքները այդպես էլ չեն սկսվել:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular