ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրջվեցի՝ վթարը նայեմ, մեկ էլ ձայն լսեցի. ինչու էր երթուղայինի վարորդը վրաերթի ենթարկել վթարված մեքենայի ուղեւորին

ՎԻԴԵՈ

Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 18-ի լույս 19-ին Աշտարակ- Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի մասին:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ այդ օրը վթար էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով ուղեւորներից մեկը մահացել էր, երեքը տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ մեկն էլ դուրս էր ընկել ավտոմեքենայից: Վերջինիս րոպեներ անց մահացու վրաերթի էր ենթարկել անհայտ անձն ու դիմել փախուստի:

Ոստիկաններին միայն հոկտեմբերի 25-ին է հաջողվել պարզել, որ հիշյալ վրաերթը կատարել է Երեւանի բնակիչ, թիվ 64 երթուղային տաքսիի վարորդ Հովիկ Ներսիսյանը:

«Գազի էի գնացել, զապրավկից իջնում էի, վթար էր տեղի ունեցել, շրջվեցի վթարը նայելու համար՝ հետո էդ պահին ձայն լսեցի մեքենայի տակից, զգացի, որ տակը մի բան կա, ձեն տվեցին, որ գետինը մարդ կա ընկած, մարդ կա ընկած, ասացի՝ մի րոպե կանգնեմ, էլ չկանգնեցի...»,- ոստիկանությունում պատմել է Հովիկ Ներսիսյանը:

Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular