ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջավախքում դպրոց է այրվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այրվել է Ախալքալաքի Չունչխա գյուղի պետական դպրոցը, ուր միայն տարրական դասարանների աշակերտներ են հաճախում: Այս մասին հաղորդում է Sputnik Գրուզիան՝ վկայակոչելով «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:

Նախնական տեղեկություններով՝ կրակը վառարանից տանիք է հասել, ապա տարածվել ամբողջ շենքով: Հրդեհի ժամանակ դպրոցում ոչ ոք չի եղել: Այստեղ երկու գյուղերի երեխաներ են սովորում:

«Այս դպրոցում երեք դասասենյակ կա: Ունեինք նաեւ գրադարան, լաբորատորիա, մարզադահլիճ... Երկու տարի առաջ նախարարությունը մեզ գույք էր նվիրել՝ նոր սեղաններ, նստարաններ, որոնք մեզ պետք չէին եւ դեռեւս չէինք օգտագործել: Այս ամենը ոչնչացել է»,- ասել է դպրոցի փոխտնօրեն Գոչա Գելաձեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular