ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են բարձր տեխնոլոգիաների պարկ ստեղծել ԼՂ-ում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը և Թուրքիան Լեռնային Ղարաբաղում բարձր տեխնոլոգիաների պարկ կստեղծեն, երկրների միջև ստորագրվել է համապատասխան հուշագիր: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի նորարարությունների գործակալությանը:

«Ղարաբաղում նախատեսվում է բացել տեխնոլոգիական պարկեր, նորարարական կենտրոններ: Նորարարության գործակալությունն այս ճանապարհին կատարել է առաջին քայլը `ստորագրելով հուշագիր Թուրքիայի ամենամեծ արդյունաբերական շրջաններից մեկում գտնվող GOSB տեխնոլոգիական պարկի հետ, որն աջակցում է 130 տեխնոլոգիական ընկերությունների», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «հուշագիրը պարունակում է կետեր, որոնցում խոսվում է երկու կողմերի հետագա համատեղ գործունեության մասին»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular