ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը պատմել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման մասին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է, շփման գծում կան խաղաղապահներ, ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ներկայումս Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է: Ռուս խաղաղապահները տեղակայված են շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով»,- ասել է նա ՀԱՊԿ գագաթնաժողովում:

Պուտինը նշել է, որ բոլորին լավ հայտնի է, որ Ռուսաստանի կողմից ակտիվ միջնորդական ջանքեր են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու, ամբողջական հրադադարի հասնելու եւ կայունացման գործընթացը սկսելու համար:

«Ընդ որում, մենք հետեւել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես` դրա համանախագահների Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ ձեռք բերած հիմնական պայմանավորվածություններին»,- հավելել է Պուտինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular