ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենսաբանական զենքը նաև վարակի նման է տարածվում, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել. Սիլվա Ադամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բնապահպան Սիլվա Ադամյանին Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի հրադադար հաստատելուց և հայկական որոշ շրջաններ ադրբեջանական կողմի վերահսկողությանը հանձնելու փոստով անհանգստացած է, որ Արցախի և Հայաստանի ջրային ռեսուրսները մնացել են հակառակորդի տարածքներում և ջրի կազմի և բաղադրության անվտանգության խնդիրը դարձել է առաջնային հարց: 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանն ու Արցախը խիստ կապված են ջրային ռեսուրսներով, ուստի՝ ստեղծված իրավիճակում մենք պետք է խիստ վերահսկողություն սահմանենք առհասարակ հոսող ջրերի որակը վերահսկողության տակ պահելու համար:

«Մենք իրավունք չունենք թույլ տալու, որ իրավիճակը բարդանա և պետք է փորձենք կանխել ջրային ռեսուրսների միջոցով հնարավոր բոլոր զարգացումները: Պատերազմը չի ավարտվել: Այն հետագայում կարող է շարունակվել նաև տեխնոլոգիաներ կիրառելու միջոցով: Դրանք և՛ տեխնիկան, և՛ կենսաբանական զենքերն են, որոնք տարբեր տեղերում տարբեր ձևերով կիրառվում է ողջ աշխարհում: Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսներին, ապա դրանց միջոցով շատ հեշտությամբ կարելի է կենսաբանական որևէ զենք կիրառել և մեծ վնաս հասցնել: Կենսաբանական զենք են համարվում վիրուսները, բակտերիաները, թունաքիմիկատները, որոնք, խառնվելով ջրին, կարող են հոսել այս կամ այն երկիր: Դրանց միջոցով հնարավոր է նաև համաճարակի հարուցիչներ տարածել, մեծամասշտաբ թունավորում իրականացնել, գյուղատնտեսության ոլորտում կոլապսային իրավիճակներ առաջացնել: Նման դրսևորումներ կարելի է սպասել մի թշնամուց, որն արդեն իսկ ցույց է տվել, որ բարբարոս է, վայրագ, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին մենք ունենք: Ուստի մենք պետք է լրջագույն հսկողություն սահմանենք այն բոլոր ջրային ռեսուրսների վրա, որոնք թշնամու տարածքից հոսում են դեպի Արցախ և Հայաստան»,- ասաց Ս. Ադամյանը:

Բնապահպանը չի բացառում, որ թշնամին կարող է մեր դեմ այնպիսի զենք կիրառել, որը մասշտաբային ազդեցություն կունենա մեր երկրի և ժողովրդի վրա: Ուստի մեզ պետք է օր առաջ այդ ուղղությամբ վերահսկողության ամենաբարձր աստիճան սահմանենք, օրվա ընթացքում երկու անգամ ջրի կազմի լաբորատոր փորձաքննություն և վերլուծություն իրականացնենք:

«Մեր թշնամուց ամեն ինչ կարելի է սպասել, քանի որ այն նաև ֆոսֆորային զենք կիրառեց մեր դեմ: Եվ եթե հակառակորդը նման քայլի գնացել է, ուրեմն կարող ենք ենթադրել, որ ամեն ինչի էլ ընդունակ է: Պետք է իմանալ, նաև, որ կենսաբանական զենքը նաև վարակի նման է տարածվում, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել: Պետք է նաև պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, որպեսզի նրանք վայրկյան առաջ սկսեն զբաղվել այս խնդրով»,- ասաց Ս.Ադամյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular